ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Զատուլինը Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնից հեռացնելու մասին. «Ողբերգական արդյունք է, շատ եմ ցավում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Govoritmoskva.ru–ն գրում է, որ գործարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին հայտարարել է անդրկովկասյան չճանաչվաած հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանը։


«Govoritmoskva.ru» ռադիոկայանի հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Վարդանյանի հրաժարականը կապել է ադրբեջանական կողմի ճնշման հետ։


Գալով այս պաշտոնին ձեռներեցը «հույսեր արթնացրեց Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչության մեջ», որն այժմ հեռանալով տարածաշրջանից ստիպված կլինի «ոտքերով քվեարկել», նշել է խորհրդարանականը։


«Իհարկե, ես սա գնահատում եմ որպես այն ճնշման հետևանք, որը նախևառաջ Ադրբեջանի կողմից գործադրվեց ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի, այլ նաև հայկական կողմի վրա, որը, սկզբունքորեն, չպաշտպանեց Վարդանյանին։ Շատ եմ ցավում, որովհետև Վարդանյանի ներկայությունը կարևոր է ոչ միայն ինքնին, այլ նաև այն պատճառով, որ նա հույս է ներշնչում Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչությանը, որ չեն լքվելու։ Նա բորբոքեց այդ հույսերը, և նրա հրաժարականը, իհարկե, կվնասի դրան և կխրախուսի շատերին ոտքերով քվեարկել, այսինքն հեռանալ Լեռնային Ղարաբաղից թողնելով իրենց պապերի հողը։ Սա ողբերգական արդյունք է, առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես չեմ ուզում անձամբ պահանջներ ներկայացնել Վարդանյանին, նա, հավանաբար, պետք է բոլոր խնդիրները կշռադատեր այդ պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել էր իր վրա կիրառվող ճնշումը»,–ասել է նա:


Մյուս կողմից ռուսական կողմը «ձեռքերը լվաց» Վարդանյանի ճակատագրի հարցով, հավելել է Զատուլինը։ «Ուզում եմ նշել, որ այստեղ դուք կարող եք նաև ձեր սեփական վրդովմունքը հայտնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, որին անվերջ դիմում էին Ռուբեն Վարդանյանին հետ տանելու պահանջներով, որպեսզի ստիպեն նրան հեռանալ այնտեղից։ Այն բանից հետո, երբ Վարդանյանը թողեց ՌԴ քաղաքացիությունը ՀՀ քաղաքացի դառնալու համար, մենք պաշտոնական պատասխան ունեինք, որ կապ չունենք Վարդանյանի, նրա կարիերայի, ծրագրերի հետ։ Կարծում եմ, որ այս դեպքում մենք տվել ենք պաշտոնական պատասխաններ և չենք ցանկացել վիճաբանել ադրբեջանական կողմի հետ, ձեռքերը լվացել ենք Պոնտացի Պիղատոսի պես։ Կովկասում, սակայն, սովորաբար ձեռքերը լվացողին ապագայում, ցավոք սրտի, օգուտ չի բերում այդ ամենը։ Դա չփարատեց ադրբեջանական և թուրքական կողմերի կասկածները, նրանք շարունակեցին պնդել իրենց պահանջը և նույնիսկ վերջերս Լաչինի միջանցքի բացումը կապեցին Վարդանյանի պաշտոնը լքելու հետ։ Այս պահանջն իրականում կիսապաշտոնական բնույթ է կրում։ Կարծում եմ, որ հիմա, այս ամենից հետո, կարելի է պարզել, թե իրականում այդպես է թե ոչ, կբացվի՞ Լաչինի միջանցքը, արդյո՞ք Լաչինի միջանցքի շրջափակումը կվերացվի Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանների կողմից, ովքեր, իհարկե, ոչ մի բնապահպան էլ չեն, նրանք վերահսկվում են Բաքվից»։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ և ղեկավարել տեղական իշխանությունը։ Նա վերահսկում էր առողջապահության, արդարադատության, ֆինանսների և տնտեսության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, սոցիալական զարգացման և արտաքին հարաբերությունների ոլորտները:


Գործարարը, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 1 միլիարդ դոլար, 2022 թվականի սեպտեմբերին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ մտադիր է որպես Հայաստանի քաղաքացի տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ չճանաչված հանրապետության բնակիչներին այդ կերպ աջակցելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular