ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք չի ուզում ինձ պես ապրել. Սաակաշվիլի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն առողջական խնդիրների պատճառով բանտից տեղափովել է «Վիվամեդ» կլինիկա, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր առողջական վիճակի վերաբերյալ:

«Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում, և դրանում ներգրավված են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», իսկ այժմ՝ կլինիկան»,- գրել է նա:

Սաակաշվիլիի խոսքով՝ «Վիվամեդ» կլինիկան հրաժարվել է բուժել նրա հիմնական հիվանդությունները, մասնավորապես՝ ծանր մետաղներով թունավորումը, անորեքսիան և կախեքսիան։

««Վիվամեդ» կլինիկայի բժիշկների ասուլիսում միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է և սրընթաց վատանում է, և որ կլինիկան գործնականում ոչինչ անել չի կարող։ Մնացած ամեն ինչ սուտ էր։ Այս կլինիկան հրաժարվել է բուժել իմ հիմնական հիվանդությունները։ Մասնավորապես բուժել ծանր մետաղներով թունավորումները, անորեքսիան և կախեքսիան:

Ոչ ոք չի ուզում ինձ պես ապրել։

Ես ուզում եմ սպասել մինչև Ուկրաինայի հաղթանակը, որը մոտ է, և տեսնել բոլոր պուտինիստների վերջը։

Ցանկանում եմ դիմել օլիգարխի շնիկին՝ ես Վրաստանից ոչ թե 1 միլիոն, այլ նույնիսկ 1 թեթրի չեմ արտահանել, և եթե ինչ-որ տեղ այդքան փող ունենայի, վերջին հողամասը չէի վաճառի, որպեսզի ծածկեմ փաստաբանների ծախսերը...

Ես կոչ եմ անում Վրաստանին և աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular