ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարը սար չի մնա, բնապահպաններն էլ՝ բնապահպան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանն ու Արցախը ցնցվում են աշխարհաքաղաքական խնդիրների հորձանուտում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ օրում կազմակերպեց և իրականացրեց մի օպերացիա, որը ապշեցրել է անգամ իր բազմաթիվ կողմնակիցներին և «հեղափոխության» մասնակիցներին։

Ի սկզբանե, հանքարդյունաբերության դեմ հանդես եկող Փաշինյանն ու իր կողմնակիցները տևական ժամանակ չէին թաքցնում իրենց ցանկությունը՝ շահագործելու Ամուլսարի ոսկու հանքը։ Երեկ նախ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց այդ հնարավորության մասին, ապա և 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրվեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, բողոքի ակցիաներից ու քրեական գործերից, տասնյակ մարդկանց ծեծի ենթարկելուց հետո, իշխանությունն այսօր հայտարարում է՝ իբր այլևս խոչընդոտներ չկան, իսկ Հայաստանի իշխանությունները ստանալու են նոր ընկերության բաժնետոմսերի 18,5 %-ը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովումը, նշել է Քերոբյանը։

Տասնյակ բնապահպաններ տարիներ շարունակ հանդես էին գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ։ Շատերը, որոնք այսպես կոչված հեղափոխության սկզբնական շրջանում աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, հենց Ամուլսարի հանքի շահագործման, նրա հայտարարությունից հետո լքեցին գործող իշխանության շարքերը, մի մասն էլ այսօր էլ դեռևս սոցցանցերում ակտիվություն են ցուցաբերում, քննադատում են Փաշինյանին, բայց թերևս արդեն անհնար կլինի շրջել պատմության անիվը և ջերմուկցիները ստիպված են լինելու համակերպվել իրենց հարևանությամբ ոսկի կորզող նոր խոշոր հանքավայրի գործունեությանը։

«Լիդիան Արմենիա»-ն նույնիսկ նրանց մասին է մտածել, ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար փոխ են տալու՝ նրանց ձայնը կտրելու համար։ Ի դեպ այս ամենում ուշագրավ է մի այց , որ տեղի է ունեցել երեկ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Եվրոպայի Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար Լեո Դոքերտին այցելել է Ադրբեջան, հանդիպել Ջեյհուն Բայրամովի հետ։ Դոքերտին Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի առևտրի և էներգետիկ կարևոր գործընկերն է։

Ըստ ամենայնի, բրիտանացիները իրենք էլ շահագրգռված են Ամուլսարի հանքի շահագործմամբ և ոչ միայն Երևանում, այլ նաև Բաքվում են առաջ մղում Ամուլսարի և այլ տարատեսակ հանքերի շահագործման լոբբինգը, իսկ Հայաստանի իշխանությունները ճոռոմ բառերից հետո Հայաստանը կրկին գլորում են հանքարդյունաբերության ոլորտ՝ վերածելով աֆրիկյան սովորական մի բանանային պետության։

Արտյոմ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular