ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն իր ջերմագին շնորհավորանքներն է հղել դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման երկտոնի առթիվ։ «Ուրախ եմ Ձեր ազգային տոներին ընդառաջ ընդունել Ձեզ և շնորհավորել, ինչպես նաև ի դեմս Ձեզ իմ շնորհավորանքները փոխանցել Քուվեյթի բարեկամ ժողովրդին: Միաժամանակ, այս հնարավորությունն օգտագործելով, խնդրում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք և առանձնահատուկ հարաբերություններ ունենք, ինչը պայմանավորված է նաև ձեր երկրում հայկական համայնքի ներկայությամբ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Պատրաստ ենք մեր բարեկամությունը շարունակել և ամրապնդել, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել»:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի ու բարեմաղթանքների համար, նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Քուվեյթի Պետության էմիրի ողջույնները:

«Ես նույնպես կցանկանայի անդրադառնալ Քուվեյթում հայկական համայնքին և նշել, որ հայերն աշխատավոր, հարգանք և վստահություն վայելող մարդիկ են: Հայկական համայնքը բարձր համբավ ունի և այն քիչ համայնքներից է, որ փոքր խնդիրներ ունի Քուվեյթում: Մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել՝ տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Հայաստանում Քուվեյթի դեսպանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին և նշել, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից և տեղավորվում է սեփական հողում ազատ ապրելու և արարելու մարդկային հիմնարար իրավունքի տրամաբանության մեջ: Նախագահը հիշեցրել է նաև, որ հայերը դարեր շարունակ կողք-կողքի ապրել են արաբ եղբայրների և մահմեդական այլ ժողովուրդների հետ:

Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է համագործակցության առավել խորացումը մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular