ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ չեն ուզում ՀՀ և Արցախի գործող իշխանությունները, Ալիևը և Արևմունքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»: Նման հայտարարություն է արել ՔՊ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Նա Վարդանյանին անվանել է նաև Ռուսաստանից գործուղված գործակալ, ինչպես Ալիևն էր ասում: ՔՊ-ականը նշում է, որ Արցախի իշխանությունը խուսափել է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններից և հիմա Սամվել Բաբայանը պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնել:

Նա այն նույն պաշտոնյան է, որ ասում էր Արցախը տանք լա՞վ է, թե՞ Հայաստանը: Իսկ այս հարցերն առաջանալուն ո՞ւմ վարած քաղաքականությունն է նպաստել: Միչև 2018թ-ի իշխանափոխությունը և դրանից հետո բանակցությունները սեփական կետից սկսելը, որևէ մեկը չէր էլ մտածում Հայաստանը կամ Արցախը զիջելու մասին: Ավելին՝ ոչ վաղ անցյալում Մելքոնյանի քաղաքական ուժի ղեկավարը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ:  ՔՊ-ականի այս հայտարարությանն ուշադրություն չդարձրեց նույնիսկ ընդդիմությունը, ուստի եղավ հաջորդը՝ Զանգեզուրի միջա՞նցքը, թե՞ Ռուբեն Վարդանյանը: Հիմա երկրի իշխանությունը դո՞ւք եք, թե՞ Ալիևը:  680 հազար մարդ քվե է տվել ՔՊ-ի՞ն, թե՞ Ալիևին:

Ադրբեջանի նախագահն ասում է ընտրեք՝ Արցա՞խը, թե՞ Հայաստանը, Զանգեզուրի միջա՞նցքը, թե՞ Ռուբեն Վարդանյանը, քարտեզնե՞րը, թե՞ գերիները, Քարվաճառի ճանապա՞րհը, թե՞ այդ պահի հարձակումը, Աղավնոն, Սուսը, Բերձորը, թե՞ Ջերմուկը  և այսպես շարունակ Փաշինյանական իշխանությունը ընտրություն է կատարում, և եթե չի հասցնում շուտ ընտրել, ապա վերցնում է երկու տարբերակը: Օրինակ՝ Սյունիքի միջպետական ճանապարհը և  144 քառ. կմ օկուպացված տարածքը,  հա՛մ գերիները, հա՛մ քարտեզները:

Այս արհավիքը և հայրենիքի մի հատվածը մյուսով փոխելու քաղաքականությունը և՛ Արցախի, և՛Հայաստանի փոխարեն որոշել է այս իշխանությունը, որին, իհարկե, անվերապահորեն աջակցում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիմա հայտնվել է մի քաղաքական գործիչ, որն ասում է, որ ընտրում է Արցախի ինքնիշխանությունը, իսկ Ալիևի հետ բանակցելու համար էլ ունի սեփական նախապայմանները: Նրան չեն ընդունում, ասում են՝ գնա, կգա Սամվել Բաբայանը և ուղիղ կբանակցի, դե Հարությունյանն էլ, ըստ իրենց, խուսափում է դրանից: Հետաքրքիր է, եթե դժգոհ եք նաև Հարությունյանից, ապա ինչու են շարունակում աջակցել: Հավանաբար այլ, ավելի հարմար կամակատար չեն գտել: Իսկ ինքնուրույն մտածող քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը, ով նաև սեփական լուծումներն է առաջարկում ՀՀ իշխանությանը և նրանց կիրթ ու կառուցողական ընկեր Ալիևին պետք չեն, հավանաբար նաև Արևմուտքին: Տրամաբանական հարց է առաջանում ո՞ւմ է սատարում ՀՀ իշխանությունը և ո՞ւր է տանում հայկական երկու հանրապետությունները, որին դեմ է Ռուսաստանը:

Ավետիսյան Աննա
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular