ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուրովների ընտանիքին ի՞նչ չի ներվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն երեկ՝ փետրվարի 21-ին, մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:


Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել և անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում և գումար ստացել։ Այսօր էլ պարզ դարձավ, որ գնել է 4մլն դրամով և գրավադրել է 18մլն դրամով: Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը ասում է, որ գրավի առարկան տվյալ տարածքը չի եղել, այլ ուղղակի մաս է կազմել: 


Նկատենք, որ խոսքը 12 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է: Բանն այն է, որ Խաչատուրովների ընտանիքն իշխանության համար այնքան էլ հաճելի չէ: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց դեռ այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր: Իգոր Խաչատուրովին բազմիցս հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար բերման են ենթարկել,  նրան ևս մեղադրանք է առաջադրված:

Քննչական կոմիտեն նույնիսկ  նրա մեղադրանքը ձևակերպելիս նշել էր, որ հնարավոր է թմրանյութի ազդեցության տակ լինի՝ չունենալով բժշկական հետազոտության ստույգ տվյալներ: Գրիգորի Խաչատուրովին չի ներվում, այն, որ նա ստորագրել էր ԳՇ-ի  Փաշինյանի հրաժարականը պահանջող տեքստի տակ: Մի քանի անգամ էլ վերահաստատել է իր տեսակետը: Բացի այդ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը հեղինակություն է բանակում և հիմա էլ շարունակում է մեծ հարգանք վայելել սպայական անձնակազմում: Խաչատուրովը բազմիցս աչքի է ընկել մարտական բարձր որակի ծառայությամբ և շքանշան ստացել նույնիսկ Նիկոլ Փաշինյանից:

Այս քրեական վարույթում մեղադրանք է առաջադրված անձնանց, ովքեր բանակում հեղինակություն ունեն և կարող են նաև լուրջ ազդեցություն ունենալ: Իհարկե այս անձինք կանգնած են նաև իշխանության կոկորդին, բայց սա բանակի հեղինակության խնդիրն է: Սա ևս այն լավագույն օրինակներից է, որ իշխանությունն է որդեգրել իրավապահ համակարգի նկատմամբ՝ պատժել քրեական վարույթներով, իսկ ձերբակալումն ու կալանքը խափանման միջոց կիրառել, որպես պատիժ: 

Այսպես արժեզրկում են բանակը և միաժամանկ վրեժ լուծում ըմբոստներից: Բանակից գողություն անող սպային չեն հարգում, ընդունում են, որպես դավաճան: Եվ հենց վերջին պիտակն անձի վրայից վերցնելու համար էլ այն փաթաթել և դեռ շարունակելու են փաթաթել շատերին: Ժողովրդական մի ասացվածք կա՝ երբ ցեխ ես շպրտում ուրիշի վրա այն կարող է նրան չհասնել, բայց ձեռքերդ հաստատ ցեխոտվում են: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular