ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը. Շարմազանովը՝ Ղազախստանի դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին եւ խորհրդատու Ժալգալ Ադիլբաեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Շարմազանովը, խոսելով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարեւորել է առավել համաձայնեցված գործընկերային համագործակցությունն ու իրար չհակասող դիրքորոշումների առկայությունը քվեարկություններում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես վերահաստատել է, որ Հայաստանը կողմ է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: «Մենք պատերազմ չենք ուզում, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, բայց պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները անլուրջ ու անհեթեթ են ու չեն բխում բանակցային տրամաբանությունից:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:

Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադարձել է քաղաքակիրթ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ցեղասպանությունների ժխտումը հղի է նոր ցեղասպանությունների կրկնության վտան•ով:

Դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է գործընկեր երկրների հետ հավասարակշռված եւ կառուցողական հարաբերությունների հաստատումը, անհրաժեշտ համարել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումն ու համագործակցության խորացումը միջխորհրդարանական մակարդակում եւ առեւտրատնտեսական ոլորտներում: Դեսպանն առաջնային է համարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ խնդիրների քննարկումը: Դեսպանը նաեւ նշել է, որ Ղազախստանը հատկապես հետաքրքրված է ՀՀ օրենսդրությամբ եւ այդ ոլորտում փորձի փոխանակմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular