ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դիտորդական առաքելությունը հարուցել է Մոսկվայի բուռն զայրույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում երեկ իր աշխատանքներն է սկսել Եվրամիության քաղաքացիական առաքելությունը։ Շուրջ 100 դիտորդներ տեղակայվելու են հայ-ադրբեջանական սահմանին, ընդ որում նրանց կեսը լինելու է զենքով, իսկ մյուս կեսը լիովին անզեն և դիտարկելու են հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը։

Ինչպես և ի սկզբանե ակնհայտ էր, Ռուսաստանը ցավագին է ընդունում Հայաստան Եվրամիության դիտորդներ ուղարկելու հանգամանքը։ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մոսկվան՝ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ «Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այդ առաքելությունը ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով, հետևաբար պետք է համապատասխանաբար վերաբերվել դրան։ «Ցավոք սա առաջին անգամը չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ արևմուտքի ցանկությունը, ցանկացած միջոցով ամրապնդել մեր դաշնակից Հայաստանում, այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարահաքաղաքական ենթատեքստ»,- հայտարարել է Մարիա Զախարովան։ 


Նրա մյուս արտահայտությունը չափազանց տարօրինակ է և դուրս է Հայաստանի հետ դաշնակցային պարտավորություններից և դաշնակցության սկզբունքից և ավելի շուտ վկայում է ոչ թե հայ-ռուսական, այլ ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթի մասին։ Զախարովան նշել է, թե ԵՄ դիտորդական առաքելության նախաձեռնության վերաբերյալ՝ Բաքվի հրապարակայնորեն արտահայտած բացասական գնահատականներն անտեսվում են, թերևս նման հայտարարություն կարող էր իրեն թույլ տալ ոչ թե Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության մեջ գտնվող պետության, այլ Ադրբեջանի դաշնակից պետությունը՝ օրինակ Թուրքիան։

Այս դեպքում կարելի է փաստել, որ Ռուսաստանն ինքն էլ խճճվել է ստեղծված իրավիճակում և Հայաստան Եվրամիության դիտորդական առաքելություն բերելը, այն էլ Հայաստանի գործող իշխանությունների ջանքերով, լրջագույն հարված է նաև Ռուսաստանին, ինչը վստահաբար հետևանքներ է ունենալու։

Արման Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular