ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 պարզ եղանակ` մեքենայի բենզինի ծախսը զգալիորեն նվազեցնելու համար

ՎԻԴԵՈ

Հաշվի առնելով այն, որ բենզինը բավականին թանկ է, մենք մշտապես մտածեմ ենք, թե ինչպես է հնարավոր կրճատել այդ ծախսը։ Իզուր չէ, որ շատ մարդիկ պնդում են, որ բենզինի գումարը խնայելու համար լավագույն մեթոդը ոտքով ման գալն է։

 փորձառու վարորդների 6 գաղտնիքներ, որոնք կօգնեն Ձեզ զգալիորեն կրճատել վառելիքի ծախսը։

Հետևեք մեքենայի վիճակին


Սարքին մեքենան արդյունավետ խնայողության գրավականներից է։ Եվ հնարավոր չէ պայքարել վառելիքի շատ ծախսի հետ, առանց պարբերաբար ստուգելի մեքենայի մեխանիզմների աշխատանքի արդյունավետությունը։

  • Ստուգեք օդի և վառելիքի ֆիլտրերը, քանի որ կեղտոտ ֆիլտրերի պաճառով բենզինի ծախսը կավելանա մոտ 4% -ով։
  • Օգտագործեք միայն Ձեր մեքենայի համար նախատեսված շարժիչի յուղ, քանի որ այդ կերպ կարող էք 2% -ով կրճատել վառելիքի ծախսը։
  • Ստուգեք մեքենայի անվադողերի ճնշումը և դա պահեք օպտիմալ մակարդակի վրա։ Ցածր ճնշմամբ անիվով վարելը ոչ միայն հավելյալ վառիլք է ծախսում, այլ նաև կրճատում է անիվի օգտագործման ժամկետը։ Պարբերաբար ճնշումը ստուգելով և կարգավորելով այն դուք կխնայեք վառելիքի ծախսի 3% -ը։

Մի գերծանրաբեռնեք մեքենան


Ֆիզիկայի օրենքների համաձայն, մեքենայի քաշը ուղիղ համեմատական է վառելիքի ծախսին։ Դա նշանակում է, որ ինչքան ավելի թեթև լինի մեքենան, այնքան ավելի քիչ բենզին կծախսի։

Ձեր մեքենան մի դարձրեք պահեստ. Հեռացրեք բոլոր ավելորդ իրերը, և առհասարակ, հեռացրեք այն ամենը, ինչը երբեք չեք օգտագործում։ Ամեն 100կգ հավելյայ զանգվածի համար մեքենան 0.4լ/100կմ ավել բենզին է ծասում։

Մի մոռացեք հանդարտ ընթացքի մասին


Վարելու ձևը ևս մեկ հանգամանք է, որը ազդում է բենզինի ծախսի վրա։ Եթե դուք կտրուկ արագանում և կտրուկ արգելակում եք, ապա մեծացնում եք վառելիքի ծախսը 30% - 40%-ով` համապատախանաբար մայրուղում և քաղաքում։

Հետևեք արագությանը


Հետևելով մեքենայի արագությանը դուք կարող եք զգալիորեն նվազեցնել բենզինի ծախսը։ Այս ամենը նույնպես բացատրվում է ֆիզիկայով։ Արագության աճինը համընթաց աճում է նաև աերոդինամիակայի գործակիցը, որը ցույց է տալիս մեքենայի վրա ազդող օդի դիմադրության օժը։ Արագությանը հետևելու շնորհիվ դուք կարող էք կրճատել բենզինի ծախսը մինչև 17.5%։

Ավելի քիչ օգտագործեք կոնդիցիոները


Տաք եղանակը զգալիորեն նվազեցնում է վառելիքի ծախսը, սակայն կոնդիցիոնրը օգտագործելու դեպքում մեքենայի վառելիքի ծախսը կարող է աճելի մինչև 25% -ով` կախված մեքենայի տեսակից։ Պարզապես բացեք պատուհանները և աշխատեք հնարավորինս քիչ օգտագործել օդափոխման համակարգը։

Հաշվի առեք մեքենայի շարժիչի տաքացման օպտիմալ ժամանակը


Ցուրտ եղանակը զգալիորեն ավելացնում է բենզինի ծախսը։ -15 աստիճան ցրտի պարագայում մեքենայի ծասը ավելանում է 12% -ով, իսկ կաճ ուղևորությունների դեպքում` մինչև 22%։ Ժամանակակից բոլոր մեքենաները կարելի է վարել շարժիչը գործարկելուց արդեն 30 վայրկյան հետո` ինչի հաշվին կկարողանաք բավականի զգալի չափով վառելիք խնայել։ Առավել հանգիստ լինելու համար կարող եք տաքացնել մեքենան 3 - 5 րոպե, սակայն ոչ ավել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular