ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատ գյուղի մոտ գտնվող զինվորական կացարանի ողբերգական հրդեհի  կծիկն ավելի է խճճվում

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 19-ին Ազատ գյուղի մոտ գտնվող զինվորական կացարանի ողբերգական հրդեհի  կծիկն ավելի է խճճվում: Գործով մեղադրանք է առաջադրված 3 անձի՝ թիկնունքի պետին, կոմունալ ծառայության պետին և կապիտանին, ով ենթադրաբար վառարանի բաց կրակի վրա բենզին է լցրել: Այսօր զոհերի ծնողներից մի քանիսը կառավարությունում հանդիպում են ունեցել և պնդել են, որ նախնական վարկածին չեն հավատում: Հետքրքրական է, որ նույն կարծիքն է հայտնում նաև գործով փաստաբան Նորայր Նորիկյանը: Ի՞նչ է հայտնի այս գործով, հրապարակված փաստերից:

Հունավարի 19-ին 01:00-ի սահամաններում եղել է հրդեհ, 2 զինծառայող դուրս է բերվել, 2-ն էլ նախապես ջուր բերելու էին գնացել և միչև  վերադարձել են հրդեհը բռնկաված է եղել այն աստիճան, որ օգնել չի հաջողվում: Միչև 00:30-ը տղաները օնյալն կապ են հաստատել հարազատների հետ: Ըստ լրատվականի հրապարակած տեղեկության՝ կապիտան Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ ինքն է բենզին լցրել, ունեցել են 20 րոպե ժամանակ, դուրս գալու, ինքն ու վիրավորներից Լևոն Խառատյանն, ով դեռ բուժում է ստանում Արվածքաբանության կենտրոնում, բղավել են ասել, որ տղաները դուրս գան, սակայն չգիտեն ինչու՞ դուրս չեն եկել: 2 հոգին, ովքեր կարելի ասել միակ վկաներն էին, որ ջուր բերելու էին գնացել, ըստ զինդատախազության գտնվում են հոգեբուժարանում: Դե ենթադրությունները շատ կարող են լինել, շատ վարկածների էլ հնարավոր է կասկածել:

Իսկ իրավական առումով ի՞նչ ունի անելու փաստաբանը՝ ծնողներից ոմանք հայտարարում են, որ ցուցմունք են տվել, ոմանք էլ ասում են, թե հրաժարվել են ցուցմունք տալուց: Սա արդեն իսկ իրավական թերացում է: Եթե 15 ծնող ունի մեկ նարկայացուցիչ, ապա  առնվազն գոնե ամենապարզ հարցում պետք է լիներ կոնսենսուս՝ այսինքն կամ ցուցմունք են տալիս բոլորը, կամ էլ ոչ մեկ: Գործով երկու առանցքային վկաները հոգեբուժարանում են, իսկ իրավահաջորդները մամուլից են իմանում դրա մասին և որ ամենացավալին է, ինքը՝ պաշտպան Նորիկյանը ևս: Այդ տղաներին հոգեբուժարան տեղափոխելուց առաջ նախ պետք է կազմված լիներ բժշկական եզրակացություն՝ կամ իրենց կամքով բուժման անցնելու, կամ էլ հարկադիր բուժման գնալու, բայց թե ինչպես են հոգեբուժարանում հայտնվել մարդիկ, որոնց ցուցմունքներն ամենաէականն են՝ խնդրահարույց է: Հատկապես, եթե ավելի հեռուն նայենք, ապա նրանց ցուցմունքը հետագայում առոչինչ է համարվելու: Պաշտպանը դրան չի էլ անդրադառնում:

Ո՞րն է ծնողների մեկ միասնական պահանջը՝ հերքել բոլոր առաջ քաշվող վարկածերը, քննել իրենց առաջ քաշած վարկածները, թե՞  իրավական ինչ-որ հստակ պահանջ կա: Արդեն 3-րդ անգամ հանրային խոսքով հանդես եկող ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը չի ձևակերպում այդ պահանջը: Ծնողներն առաջ են քաշում սեփական տարբերակները, Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննարկում են միայն վարչապետի առաջ քաշած վարկածը և այլն: Անկախ էմոցիաներից կա իրավաբանական մոտեցում՝ ձևակերպել պահանջ: Ծնողներից որևէ մեկը կացարանում չի եղել և ասել թե ինչ է տեղի ունեցել, իրավական առումով զգացմունքային դաշտից է: Բայց իրավականության մեջ առկա է նաև սյուբեկտիվ և օբեկտիվ կողմերը: Այսինքն՝ ըստ հստակ պահանջի՝ չենք հավատում նախնական վարկածին, քանի որ առկա են հիմնավոր կասկածներ, կան բազում հարցեր, որոնց պատասխաններն են անհրաժեշտ փաշինյանական վարկածին հավատալու համար:

Օրինակ՝ դուռը փակ էր, թե՞ ոչ, այրվել է արդյո՞ք, ինչպե՞ս է ստացվել, որ վառարանին ամենամոտ գտնվող զինծառայողն ամենաքիչ այրվածքներն է ունեցել, 20 րոպե ինչպե՞ս չի հաջողվել, դուրս գալ,   սակրավոր սպան չգիտե՞ր, որ կրակի վրա բենզին չի կարելի լցնել, եթե վառարանի դռան հատվածը հակառակ ուղղությունն է ունեցել՝ ինչպե՞ս է սենյակի կողմ շպրտվել բենզինով լի  տարան, զինվորները քնա՞ծ են եղել և դիերը հայտաբերվել են իրենց մահճակալների վրա, թե՞ արթուն և սենյակների տարբեր անկյուններում: Առվազն այս հարցերը չեն ձևակերպվում փաստաբան Նորիկյանի կողմից կամ նախաքննությունից ելնելով է լռում, բայց երկրորդ դեպքում, պետք է զերծ մնար նաև հանրային ելույթներից:  

Նկատենք, որ Նորիկյանը ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ժամանակին միասին պայքարում էին, իշխանափոխության հասնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular