ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի առաջնային գործընկերը, ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է․ ԱԳ նախարարի տեղակալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի տեսաուղերձը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ հերթական նստաշրջանի ժամանակ․

«Հարգելի խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին ուղերձ հղելու այս հնարավորության համար։

Չնայած անցյալ տարի, երբ մենք Երևանում հյուրընկալում էինք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր, այնուամենայնիվ, ԱլԳ գործընկերներից շատերն արդեն իսկ առերեսվում էին լուրջ խնդիրների, որոնք  իրենց հերթին առաջացնում էին բարդություններ այս ձևաչափի պահպանման հարցում։

Այսօր, մեր առջև ծառացած մարտահրավերներն էլ ավելի բազմազան են, մենք գործ ունենք հումանիտար լուրջ ճգնաժամերի հետ, երբ հազարավոր մարդիկ կարող են պարզապես կտրված լինել մնացյալ աշխարհի հետ իրենց կապից։ Ինչպես գիտեք, այսօր մեր առջև ծառացած ամենահրատապ խնդիրը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն է։ Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այս գործողությամբ Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը մնում է անփոփոխ։ Արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացի շրջափակման մեջ է։ Շրջափակումից մոտ ութ շաբաթ անց բոլոր առաջնային նշանակության ապրանքների խիստ պակաս կա:

Չնայած այս մարտահրավերներին և անորոշություններին, մենք համոզված ենք, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում մեր երկրների և հասարակությունների դիմակայունության ամրապնդման հրամայականը ստանում է նոր հրատապություն։ Այս համատեքստում Արևելյան գործընկերությունը և վերջինիս հետ 2020 օրակարգը առանցքային դեր ունեն։

Մենք նաև հավատացած ենք, որ Եվրոպայի պարագայում անվտանգությունը չի կարող լինել համապարփակ առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման։ Մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը բախվում է բռնապետության կոշտ մրցակցությանը, շատ քիչ երկրներ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Հայաստանն այդ փոքրաթիվ երկրների ցանկում է։ Եվ դա տեղի չի ունենում առանց ԵՄ աջակցության, այլ ճիշտ հակառակը. ԵՄ-ն ոչ միայն շարունակում է մնալ ինստիտուտների կայացման և բարեփոխումների օրակարգին աջակցող Հայաստանի առաջնային գործընկերը, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով։

Այս համատեքստում Արևելյան գործընկերությանը մասնակցությունը ևս կարևոր դրական դեր է խաղացել, մասնավորապես Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացման գործում և մեծապես նպաստել է ԱլԳ որոշ երկրների, հատկապես Հայաստանի ժողովրդավարական վերափոխմանը:

Հաշվի առնելով նշված գործոնները՝ մենք համոզված ենք, որ ԱլԳ ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի այլ ձևաչափերում ներգրավվելու հնարավորությունը։

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեր երախտագիտության խոսքերը փոխանցել Եվրոպական խորհրդարանին՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հստակ հայտարարությունների և բանաձևերի համար, ինչպես նաև Եվրոպական միությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման համար։ Առաքելությունը կարող է կարևոր դեր ունենալ տեղում մարդկային անվտանգության ամրապնդման գործում և շարունակել նպաստել ընդհանուր իրավիճակի կայունացմանը։

Շնորհակալություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular