ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աղետի դիվանագիտություն. ինչպես երկրաշարժը փոխեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ սարսափելի երկրաշարժի ֆոնին փոխվել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Հայաստանը փրկարարների խումբ էր ուղարկել հարևաններին, ինչպես նաև մարդասիրական բեռների երկու շարասյուն, ինչի համար վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ կողմերը ապաշրջափակել էին ցամաքային սահմանը ավտոմեքենաների համար։ Բացի այդ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել էր Անկարա և ողբերգության էպիկենտրոն, երկու երկրների դիվանագետները հաշտարար հայտարարություններով էին հանդես եկել։ «iz.ru»-ն փորձել է հասկանալ, թե ինչի կհանգեցնի հարաբերությունների ջերմացումը: Փորձագետները նշում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում բեկում դեռևս չարժե սպասել։ Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան հավատարիմ է փոքր քայլերի մարտավարությանը։


— Տարեսկզբին Անկարան համաձայնեց վերականգնել ուղևորատար և բեռնափոխադրումները։ Քննարկվում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցը: Ընթացիկ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են վերականգնել սահմանային կամուրջը։ Այս ամենը կարևոր է, բայց ոչ առաջնային,- նշել է նա։


Սաֆրաստյանը հավելել է, որ հիմնական հարցում՝ սահմանի բացման հարցում, առաջընթաց դեռ չկա։


-Երևանը բազմիցս ընդգծել է, որ իրենք պատրաստ են բացել սահմանը առանց որևէ նախապայմանի։ Սակայն Թուրքիան հետաձգում է այդ հարցի լուծումը։ Նա նման կերպ դրդում է Հայաստանին անբարենպաստ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Եվ հիմա էլ տեսանելի է, որ ընթացիկ իրադարձություններից հետո Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը չի փոխվել,- ասել է զրուցակիցը։


Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ Երևանը հնարավոր է հույս ունի, որ Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա Ղարաբաղը ապաշրջափակելու համար, բայց այդ հաշվարկը ամենայն հավանականությամբ սխալ է։ 


-Անկարան և Բաքուն շատ սերտ են համագործակցում, Թուրքիան այնքան հեռու չի գնա, որ անտեսի դաշնակցի շահերը։ Ըստ այդմ, քիչ հավանական է, որ այս կերպ հնարավոր լինի երթևեկությունը վերականգնել Լաչինի միջանցքով,- նշել է փորձագետը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular