ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հակազդեցությունը  ուղղված է լինելու հենց Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիությունը նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։


«ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը»,-նշել է պաշտոնյան։ Նա նաև ասել է, որ ուրախ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի նվիրյալ գործընկերն է։ 


Սրանով իհարկե մարտահրավեր է նետվում Հայաստանի ռազմավարական դաշնակից  Ռուսաստանին: Ակնհայտ է, որ Փաշինյանին ավելի շատ հետաքրիր է ԵՄ օգնությունը, քան ՀԱՊԿ-ի: Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը Հայաստանի համար կարող են լինել շատ բացասական: Պատճառը այն է, որ Ռուսաստանը դիտարկում է հենց Հայաստանը որպես թույլ կողմ, որը խախտում է ստատուս քվոն։ Դրա պատճառները և՛ Հայաստանի դիվանագիտական տապալումն է, և՛ Հայաստանի օբյեկտիվ իրավիճակն ու Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում։

Այսպիսով, Ռուսաստանի հակազդեցությունը  ուղղված է լինելու հենց Հայաստանին, որը կարող է լինել և՛ տնտեսական դաշտում, և՛ քաղաքական, նույնիսկ՝ ռազմական, որովհետև Ռուսաստանը կարող է աչք փակել Ադրբեջանի հետագա հարձակումների վրա և ասել, որ դա այլևս իրեն չի վերաբերում։ 

Տնտեսական առումով պատիժը կարող է լինել, օրինակ՝ ԵԱՏՄ-ից դուրս թողնելը, ՌԴ-ում աշխատող հայերը չեն ունենա այսօրվա հնարավորությունները և այլն:  Բանն այն է, որ ՌԴ-ի հետ համագործակցության կապերի խզելու փոխարեն իշխանությունը մեզ առաջարկում է բարի դրացիական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ Անիի կամուրջի անհեռանկար գործարկում  և այլն: Արդյո՞ք այս գինը ՀՀ քաղաքացիներին պետք է: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմնան գինը՝ նախապայմանը, Արցախից հրաժարումն է, որին դեմ չէ վարչապետ Փաշինյանը: Իսկ պրոթուրքական քաղաքականություն վարելու համար Ռուսաստանը հաստատ պատժելու է Հայաստանին և դրա գինը, իրապես շատ բարձր է լինելու:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular