ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասուն Միքայելյանի խոսքերը՝ իշխանության վերնախավին հաճոյանալու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը բազում քննարկումների առիթ դարձավ:  

Միքայելյանը նախ խոսեց Բանակի օրն արված իր այն հայտարարության մասին, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել՝ պնդեց իր արտահայտությունը և մանրամասնեց, որ դա վերաբերում է, ոչ թե զինվորներին այլ վերնախավին: «Բանակ չենք ունեցել ինչի՞ համար․ խոսքս չի վերաբերում էն մարտիկներին, զինվորներին՝ ռազմաքաղաքական էլիտային ա խոսքս վերաբերում։ Ինչի համար եմ ասել սա, որովհետև երբ բանակում կաշառք ա մտնում, էդ բանակը չկա, ու էն մարդիկ են արձագանքել, ովքեր հիմնականում բանակում թալան են արել»,- նշել է Միքայելյանը։  

Իհարկե շատերին էր վրդովվեցրել այս հայտարարությունը , քանի որ Սպարապետի ողբերգալի կորստից հետո, այդ «չեղած» բանակը հաղթել էր բազմաթիվ մարտահրավերներ: Այդ բանակի հանդեպ վախը 30 տարի թշնամական պետություններին հեռու էր պահում մեր երկրից, այդ ընթացքում բազմիցս տարբեր հարձակումներով թշնամին հասկացել է, որ ունակ չէ հարձակվելու:

Դա վերահաստատվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց իր մեծ եղբայր Թուրքիայի և տարբեր վարձկանների հետ համատեղ: Այդ բանակը դիմագրավեց Քառօրյա պատերազմում, որի կորուստները եթե պարզապես համեմատես սեպտեմբերյան 2-օրյա դեպքերին, երբ կռվում էր Միքայելյանի նշած արդեն բարեկարգված, մարտունակ բանակը, որի զինվորը ելակ էր ուտում և այլն, ապա անհամեմատելի են: Ապրիլյան պատերազմում 800 հա տարած ենք կորցրել և 101 զոհ ունեցել, իսկ 2-օրյա մարտում մի ամբողջ շրջան, 214 զոհ և անհետ կորածներ: Նույնիսկ մարմիններ կան, որ դեռ թշնամին չի թողնում վերցնել և հուղարկավորել:

Ո՞վ է Միքայելյանին թույլ տվել, այդ բանակի կայացման համար կյանքի լավագույն  տարիները կորցրած սպաներին ասել, որ իրենք մի տեղում են ծառայել, որը գոյություն չի ունեցել: Այն սպաները, որ զոհվել են, վիրավորվել և 30 տարի հաշմանդամություն ունենալով ապրել են, մի՞թե դա էլ հանուն ոչնչի, ինչպես զոհերը՝ ըստ Աննա Հակոբյանի:

Ինքը՝ Միքայելյանը, նույն հարցազրույցում մի քանի անգամ ասում է, որ ինքը ծառայել է, որ զինվոր է, որ 44-օրյա պատերազմում կռվել է, մարտական ընկերներ է կորցրել: Իսկ եթե բանակ չի եղել, ապա որտե՞ղ է կռվել, ո՞ւմ է ծառայել կամ ավելի տրամաբանական կլինի ծառայություն մատուցել: Ինչի՞ համար և որտե՞ղ է մարտական ընկերներ կորցրել: Սրանք հարցեր են, որ, իհարկե, Հանրային հեռուստաընկերությունը, չէր կարող տալ՝ նախ, որ իրենք դրա համար չեն վարձատրվում, և հետո էլ Միքայելյանը դրա պատասխանը չունի: Պարզապես արել է արտահայտություն իշխանության վերնախավին հաճոյանալու համար և հիմա էլ չի  կարողանում շրջանցել թեման:

Հարցազրույցում էլ կոնկրետ մի քանի անձանց անուններ հնչեցնելը այս տհաճ խոսակցությունը շրջանցելուն է միտված:  Միքայելյանի այս քայլն իշխանությունը գնահատել է, շուտով նոր կոչումից ու հերթական շքանշանից այն տեսանելի կինի : Ադրբեջանն էլ ոսկիով է վճարում հայ բանակից տեղեկություններ հաղորդող, բանակն արժեզրկող, պետության շահն ինչ–որ շահի ստորդասող դավաճան զինծառայողին:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular