Ադրբեջանցի ներգաղթյալները բողոքի ցույց են անցկացրել Մյունխենում՝ ընդդեմ Ալիեւի քաղաքականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալները փետրվարի 17-ին բողոքի ցույց են անցկացրել Hotel Bayerischher Hof հյուրանոցի դիմաց, որտեղ անցկացվում է Մյունխենի անվտանգության համաժողովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բողոքի ակցիայի կազմակերպիչ Աֆղան Մուխթարլիի խոսքով՝ Մյունխենի ոստիկանությունն իրենց ցույցն անցկացնելու թույլտվություն է տվել։
Նա պատմել է, որ երբ շենքին են մոտեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա օգնական Հիքմեթ Հաջիեւը, ցուցարարները սկսել են վանկարկել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ալիեւը բռնապետ է»։
«Մենք Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին գրքույկներ ենք բաժանել այդ տարածքի բնակիչներին, քաղբանտարկյալներին եւ համաժողովի մասնակիցներին»,- հավելել է ակցիայի կազմակերպիչը։