ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը ձախողում է ցանկացած բարեփոխում, որին ձեռք է գցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարեկային ծառայության ղեկավարի պաշոնից նախօրեին ազատվել է գնդապետ Արթուր Ումրշատյանը։ Ոստիկանությունից ազատման պատճառը չեն մանրամասնում, թեև տեղեկություններ են շրջանառվում, որ Ումրշատյանի ազատումը կապված է օրեր առաջ Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ մի խումբ պարեկներ ժամից ավելի չէին կարողանում կանգնեցնել վտանգավոր երթևեկությամբ աչքի ընկնող «Համերի» վարորդին։

Վերջինիս հաջողվել էր նույնիսկ կանգնեցնել մեքենան Ագաթանգեղոսի փողոցում և փախուստի դիմել։ Դրանից հետո Պարեկային ծառայության աշխատակիցները հայտնվել էին սոցցանցերում ծաղրանքի ներքո, շատերը փաստում էին, որ պարեկները աչքի են ընկել կոմպետենտության բացարձակ բացակայությամբ և չեն կարողացել իրականացնել իրենց ծառայության տարրական պահանջները։ Մինչդեռ, Ումրշատյանի ազատումը այդ պաշտոնից մի շարք իրավապաշտպանների համար առիթ է դարձել ոստիկանությանը մեղադրելու բարեփոխումների տապալման մեջ, իսկ պարեկային ծառայության նախկին պետին ներկայացրել էին որպես ոստիկանական բարեփոխումների դրոշակակիր։

Այն, որ Ումրշատյանը վերջին շրջանում բավականին զգալի աշխատանք էր կատարել հերքել բնավ չարժե, սակայն նրան ոստիկանությունում բարեփոխումների դրոշակակիր ներկայացնելու հանգամանքն էլ ֆանտաստիկայի ժանրից է։ Հայաստանի գործող իշխանությունները 2018 թվականի իշխանափոխությունից հետո տապալել են ցանկացած բարեփոխում Հայաստանում, այդ թվում նաև պարեկային ծառայության այդքան թմբկահարված բարեփոխումը։ Բնականաբար, արևմտյան գրանտներով սնվող իրավապաշտպանների համար պարեկային ծառայությունը «սեփական զավակի» պես է, Եվրամիությունը զգալի միջոցներ էր հատկացրել Հայաստանում պարեկային ծառայություն ձևավորելու ուղղությամբ, ուստի և որևէ իրավապաշտպան չի խոստովանի իրենց իսկ նախաձեռնած բարեփոխման ձախողումը։

Խնդիրն այստեղ ամենևին էլ պարեկային ծառայությունը կամ Ումրշատյանը չէ, խնդիրը բացառապես Հայաստանի գործող իշխանությունների անընդունակությունն է, ոչ կոմպետենտությունը՝ հասարակ բարեփոխումներ իրականացնելու, թե՛ դատական ոլորտում, թե տնտեսության մեջ, թե՛ ոստիկանությունում և հատուկ ծառայություններում նախաձեռնված բոլոր բարեփոխումները խայտառակ ձախողում են արձանագրել, իսկ զինված ուժերում Փաշինյանի և նրա վարչախմբի իրականացրած գործողությունները, վաղուց այլևս ծիծաղելի չեն, այլ ավելի շուտ ողբերգական են, քանի որ դրանց հետևանքով, Հայաստանի զինված ուժերը հայտնվել են խայտառակ մի իրավիճակում։

Ըստ էության , գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանը ղեկավարում են ապիկար, տգետ և սեփական պարտականություններից գլուխ չհանող մարդկանց մի բազմություն։

Նարինե Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular