ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զատուլինի խոսքը պատահական չէ, դա ՌԴ բարձր իշխանությունների խոսքն է, որը զգաստացնում է Բաքվին». Ալեքսանդր Մանասյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ-ի գծով գործընկերների աջակցությանն Ուկրաինային։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի, ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։


«Այսօրվա հերթական հաղորդագրությունն է. Զելենսկին խոսել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա, ականներ է տալիս, որոնք արտադրվել են ոչ թե չգիտեմ երբ, այլ 2022թ.։ Մենք աչք ենք փակում դրա վրա։ Մենք ստիպված աչք ենք փակում, մենք չենք ցանկանում, որ սրացումներ լինեն։ Մենք ջանում ենք պահել պարագիծը, բայց մենք պետք է պարբերաբար կոշտ պատասխանենք։ Ես հիմա ասում եմ ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի հետ կապված, մյուս բոլորի հետ կապված, այլապես մեզ կդադարեն հարգել»,- նշել է Զատուլինը։

Թեմայի վերաբերյալ «1or.am»-ը  հարցեր է ուղղել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանին:


-Պարո՛ն  Մանասյան, Զատուլինի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:


-Վաղ թե ուշ պիտի նման հայտարարություն լիներ: Ադրբեջանը «Գուամի» կազմակերպության անդամ էր, և դրա անդամ-երկրներից բոլորն էլ Ռուսաստանի հետ որոշակի խնդիրներ ունեն: Դա մի կազմակերպություն է, որը սոցցանցերի խմբերի նման կարող է արթնանալ ժամանակ առ ժամանակ: Այդ երկրների հակամարտ շահերը Ռուսաստանի հետ չեն ավարտվել: Իրավիճակային փաստաթղթերը չեն չեղարկում նրանց վատ մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ:


-Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկին Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր կնքեց, բայց հիմա վերջինս աջակցում է Ուկրաինային: ՌԴ-ն էլ սրա մասին չի խոսում և չի դատապարտում նրա քայլերը, բայց 30 տարվա իր դաշնակցին նույնիսկ հայտարարությունների մակարդակով չի պաշտպանում: Ինչո՞ւ:


-Փաստաթղթի ստորագրումը տակտիկական քայլ էր, որ Արդրբեջանի համար մի տեսակ անհարմար լինի Ուկրանիային բացահայտ աջակցելը: Բանն այն է, որ ուկրաինական թնջուկը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար, ուստի սպասում է այնտեղ որոշակի ստատուս քվոյի հասնելուն, և երբ ձեռքերը մի քիչ կազատվի, ապա կանցնի հարցի լուծմանն այստեղ: Խնդրին իր դիրքից նայեք և ոչ թե մեր՝ չպետք է անի գործողություն, որ այստեղ երկրորդ ճակատ բացվի: Դրա համար որոշ դեպքերում դեռ լռում է, որոշ դեպքերում էլ ասում է՝ օ՜ ի՛մ եղբայր, Էրդողան: Սրանք բոլորը մակերեսն են: Զատուլինի խոսքը պատահական չէ, դա ՌԴ բարձր իշխանությունների խոսքն է, որը զգաստացնում է Բաքվին, սակայն դժվար է ասել, թե Բաքուն այն ինչ ձև կընդունի: Միշտ պետք է մտածենք, որ ամեն մի երկիր իր շահն ունի:


-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ սպասում եք, թե երբ է ՌԴ-ն Ուկրաինայի հետ իր հարաբերությունները կարգավորելու և վերադառնա տարածաշրջան՝ Ադրբեջանին պատժելու: Չկա արդյո՞ք մտավախություն, որ երբ ՌԴ-ն գա տարածաշրջան և Բաքվից ստանա իր շահերին համարժեք առաջարկ, ապա կրկին չի հետաձգի հայկական շահի սպասարկումը:


-Այո, սպասում եմ, երբ կավարտի հակամարտությունն ու կգա իրապես պատժելու: Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանը կուզենա իր դիրքերն ամրապնդել Արցախում՝ հարավում: Այս պահին փորձում է այդ ամրապնդումն իրականացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմայի շրջանակներում: Ինձ թվում է սա հասկացել են նաև հայկական իշխանությունները և դա իրենց ամենազգուշավոր քայլն է եղել: Չէի ուզի, որ ինձ հասկանան այնպես, ասես չէի ուզի, որ ՌԴ-ն ավելի վճռական լիներ:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular