ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անունը միայն կեսգիշերին են ավելացրել քննարկման մասնակիցների ցանկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Գերմանական Մյունխենում երեկ մեկնարկել է ամենամյա անվտանգության միջազգային ֆորումը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը, տասնյակ այլ երկրների ղեկավարներ։

Ի դեպ, գործող իշխանությունները և նրանց սպասարկուները վարչապետի այցը Մյունխեն ներկայացնում են որպես դարակազմիկ մի իրադարձություն, մինչդեռ երեկ մինչև կեսգիշերին Փաշինյանի որևէ մասնակցություն կարևորագույն քննարկումներին հաստատված չէր։

Միջոցառման օրակարգով՝ այսօր նախատեսված է պանելային քննարկում, «Շարժել լեռները. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեմայով։ Ի սկզբանե նախատեսված էր, որ բանախոսներն են լինելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հեկգա Մարիա Շմիդտը, Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաշինյանի անունը միայն կեսգիշերին մոտ է ավելացվել, այն էլ, մեր տեղեկություններով, ԵՄ պնդմամբ։

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չէր ցանկանում Ալիևի հետ քննարկման մասնակցել, բանավիճել, պատահաբար մեկ-երկու բառ էլ հօգուտ սեփական երկրի ասել, մինչև նրան պարզապես պարտադրել են մասնակցել։ Հայաստանի իշխանությունները նաև համառորեն հերքում են Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, թեև ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ այդպիսի հանդիպում նախատեսված է։

Ի վերջո, Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ եթե նման հանդիպում ծրագրվի, իրենք անպայման կտեղեկացնեն։

Կհանդիպի՞, թե՞ ոչ Ադրբեջանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս վաղ է նշել, փաստն այն է, որ նա հնարավորինս խուսափում է Իլհամ Ալիևի հետ հարաբերվելուց, իսկ Մյունխեն էլ մեծ հավանականությամբ մեկնել է ընդամենը մինչև ամսի 19-ը Հայաստանում չլինելու համար։ Փետրվարի 20-ից արդեն տեղակայվելու են Եվրամիության դիտորդները, որոնց տեղակայման վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնելու ոչ միայն Ադրբեջանի իշխանությունները, այլ նաև Ռուսաստանը։ 

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular