ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանությունն ակտիվ է, ընդդիմությունը՝ չկա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը «հույժ գաղտնի» է պահում մարտի 26-ին Սիսիանի ընտրություններում մասնակցել-չմասնակցելու հարցը, հետեւաբար՝ իրենց թեկնածուին, իշխող «Քաղպայմանագիրը» ողջ ռեսուրսով լծվել է սեփական թեկնածուի քարոզարշավին։ Ինչպես հայտնի է, թեկնածուն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է, նրա շտաբի պատասխանատուն` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով նաեւ Հակոբջանյանի զարմիկն է։

Սյունիքի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս նա սեղանի շուրջ է հավաքել մարզի  «հեղինակավոր» կուսակցականներին եւ խնդրել, որ ամբողջ ուժերով աշխատեն իր եղբոր՝ ՔՊ թեկնածուի հաղթանակի համար, որ նախորդ սցենարը չկրկնվի, եւ կարողանան մեծամասնություն կազմել։

Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է թեկնածուին գովազդելու առաքելությունն իր վրա վերցրել, հանդիպել են քաղաքացիների հետ, այցելել Սիսիանի թանգարան։ Իսկ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով ամիսներ առաջ աջակցում էր քաղաքապետարանի աշխատակից իր ընկերոջը, մինչ այս պահը չի բացում խաղաքարտերը:

Եթե շաբաթներ առաջ նա անգամ մտադրություն ուներ անձամբ առաջադրվել, նրա շրջապատից երեկ տեղեկացանք, որ այժմ դա բացառվում է, հնարավոր է նախկին թեկնածուին էլ փոխեն, նույնիսկ չեն բացառում, որ առհասարակ բոյկոտի այս ընտրությունները։ Անցած շաբաթ մեզ հետ մասնավոր զրույցում Սարգսյանն ասում էր՝ եթե պետք է կրկնվի նախորդ սցենարը, ընդդիմության դաշտում կոնսոլիդացիա չլինի, ապա մասնակցելն անիմաստ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular