ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը որոշել է ատամներով պաշտպանել առողջապահության նախկին ու ներկա նախարարներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք դեպքերով քննություն է իրականացնում Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումների դեպքերի վերաբերյալ։ Այդ քրեական գործերով կարող են լուրջ խնդիրներ ունենալ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ ավելի քան 1 տարի առաջ հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել առողջապահության ոլորտում, թե՛ գնումների գործընթացում, թե՛ գործուղումների ու կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսերում։ Նախարարությունը շատ դեպքերում չէր կատարել կառավարության որոշման պահանջները, գործուղումների ծախսերի հատուցումը կիսատ-պռատ է ներկայացրել, ինչպես նաև բազմաթիվ դրվագներով կեղծ տեղեկություններ է ներկայացրել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեն այս փուլում գրեթե սառեցրել է գործերի քննությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ատամներով պաշտպանել առողջապահության նախկին ու ներկա նախարարներին։

Փաշինյանը ամեն կերպ պաշտպանում է իր ապիկար պաշտոնյաներին՝ չնայած կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված խայտառակ սխալներին, որոնք հազարավոր մարդկանց կյանք արժեցան։ Ավելին, Փաշինյանն ինքն ամեն ինչ արել է, որպեսզի Արսեն Թորոսյանը հայտնվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունում, թե՛ Անահիտ Ավանեսյանի և թե՛ Արսեն Թորոսյանի նկատմամբ առանձնակի բացասական վերաբերմունք է ձևավորվել, հատկապես խորհրդարանական խմբակցությունը այս երկու գործիչների հետ էլ լուրջ խնդիրներ ունի և որևէ կերպ չեն կարողանում նրանց հետ աշխատելու ուղիներ գտնել։

Օրեր առաջ էլ նույնիսկ ՔՊ խմբակցության հետ հանդիպմանը, Փաշինյանն առանձնահատուկ զգուշացրել է, որ թե՛ Թորոսյանը և թե՛ Ավանեսյանը վայելում են իր լիակատար աջակցությունն ու վստահությունը և հանձնարարել է նրանց դեմ որևէ քայլեր չկատարել, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ միայն նյութեր է նախապատրաստում, ամենայն հավանականությամբ, քրեական գործը նույնիսկ դատարան չի հասնի։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular