ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդ եմ տալիս անպայման անցնել Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 8 ճանապարհահատվածների, 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 5 ճանապարհահատվածների վերակառուցման ու  1 տրանսպորտային օբյեկտի կառուցման աշխատանքները 2023 թվականին ավարտելու նպատակով:

Բացի այդ, նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման, 24 ճանապարհահատվածների և 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու 1 ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի և 15 ճանապարհահատվածների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:

Գումար կհատկացվի նաև 2022 թ.-ին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված 4 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շահագործման ընդունման և 5  տոկոսի վճարման համար:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեով  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի  համար  հաստատված միջոցներից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 17,074,985,2  հազար դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 16,626,554,5 հազար դրամ (որից 173,141.7 հազ. դրամը 5%-ի վճարում), տեխնիկական հսկողության համար՝ 194,427,7 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 162,923.7 հազար դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի համար՝ 79,986.3 հազար դրամ և փորձաքննության համար՝ 11,093.0 հազար դրամ։

Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող և կառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 89.6կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 32.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 14.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 42.0կմ: Որոշմամբ նախատեսված նախագծվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 167.9 կմ է:

Խոսքը, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սուրենավան, Երասխ 12.2կմ,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարանից դեպի Մեղրի 8.24 կմ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Եղեգնուտ, Դեբեդ 8.2կմ, Հերհեր-Կարմրաշեն ավտոճանապարհի 8.7կմ,  Երևան-Իջևան ավտոճանապարհից Ակնաղբյուր տանող ավտոճանապարհի 2,85կմ և դեպի Մատուռ տանող 0,246 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր  ավտոճանապարհի Վարդանաշեն, Երասխահուն 8.5կմ, Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ-/Մ-3/ ավտոճանապարհի Մասիս, Ռանչպար 9.5կմ հատվածների մասին է:

Տրանսպորտային օբյեկտների ծրագրերի շրջանակում նախատեսվում է Գետափ բնակավայրի դպրոցի մոտ վերգետնյա հետիոտնային անցման կառուցումը,  ավարտական փուլում է գտնվում Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի կմ4-ի կամրջի շինաշխատանքները:

2023 թվականին նախատեսվում են, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի կմ245-կմ252 հատվածը Որոտան, Գորիս շրջանցող 5կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, Երևան- Մեղրի ավտոճանապարհից դեպի Տաթև ավտոճանապարհի Շինուհայր, Հալիձոր 19.5կմ,  Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Աշտարակ 3.7կմ,  Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Սպիտակից Վանաձոր 11.93կմ հատվածների շինաշխատանքները:

Տրանսպորտային օբյեկտներից նախատեսվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  69-րդ կմ-ում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող 0.1կմ-ի կամուրջի, Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1.1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր  կմ105 կամուրջի շինաշխատանքները:

Անդրադառնալով ճանապարհաշինության աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակի և նոր չափանիշների անհրաժեշտությունը: «Վերջերս առիթ եմ ունեցել անցնել Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով: Կարծես՝ առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել: Նախարարի հետ աշխատանքային քննարկման ընթացքում ասել եմ՝ եթե մեկ տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ապա կարող ենք արձանագրել, որ իսկապես բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել:

Ենթակառուցվածքները, նշանները ոչ ամբողջությամբ են արված, բայց նույնիսկ այս պայմաններում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում երբեք այդպիսի որակի և ստանդարտի ճանապարհ չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է:

Նաև չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհներում էլ կարծես թե ուզում ենք մոտենալ նոր ստանդարտի: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել և, իսկապես, բոլոր այս ճանապարհները մեզ համար Հայաստանը նորովի տեսնելու և նորովի հայտնաբերելու մի միջոց են: Նրանք, ովքեր այդ ճանապարհով չեն անցնել՝ խորհուրդ եմ տալիս անպայման լինել, որովհետև իսկապես Հայաստանը նորովի է բացվում բոլորիս առաջ:

Հույս ունեմ՝ իրականացվող նախագծերը նոր տեսադաշտ կբացեն մասնավոր ներդրումների, գյուղատնտեսության զարգացման և Հայաստանի քաղաքացիների համար»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով ծրագրերը պատշաճ ժամանակում իրականացնելու կարևորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular