ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» չեն դադարում խմորումները պաշտպանության նախարարի անձի շուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագրում» չեն դադարում խմորումները պաշտպանության նախարարի անձի շուրջ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի կարողանում նայել Սուրեն Պապիկյանի դիրքերի և ազդեցության աճը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչության ընտրությունների ժամանակ թույլ տրված կեղծիքները։ Փաշինյանն այդ կեղծիքները դիտարկում է երկու առումով. նախ դրանց շնորհիվ Պապիկյանին հաջողվել է լուրջ ազդեցություն ձեռք բերել ՔՊ-ում և երկրորդ՝ կեղծիքների մասին տեղեկատվության արտահոսքը լրջորեն խաթարել է «Քաղաքացիական պայմանագրրի» հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Ուստի և Փաշինյանը փորձում է ազատվել Սուրեն Պապիկյանից՝ նրան «պատվավոր» աքսոր ուղարկել որևէ երկրում՝ որպես դեսպան։ Պապիկյանի դեմ հիմնական գործողությունները, ինչպես նաև ինտրիգները ծրագրում և կազմակերպում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս լուրջ ախորժակ ունի՝ ինքը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու, սակայն նրան չի հաջողվում այդ հարցով ստանալ Նիկոլ Փաշինյանի հավանությունը։ Քոչարյանը, որ ժամանակին պաշտպանության փոխնախարար է եղել դեռևս Վազգեն Սարգսյանի օրոք, ի տարբերություն ՔՊ այլ ներկայացուցիչների, շատ ավելի լավ է պատկերացնում ոլորտը, իսկ Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ շատ ավելի լավ կապեր ու հմտություններ է ձեռք բերել, ինչն էլ թեև օգտագործում է սեփական անձնական շահերի, այլ ոչ թիմի համար։ Փաշինյանը լրջագույն մտահոգություն ունի, որ Անդրանիկ Քոչարյանին Պապիկյանի տեղը նշանակելով, ունքը դզելու փոխարեն, աչքն էլ կարող է հանել, ուստի և փորձում է քաղաքական նշանակում անել սեփական կուսակիցների ցանկից, բայց մինչ օրս որևէ մեկը չի համաձայնվել այդ լրջագույն պարտականությունը վերցնել իր ուսերին։ Շրջանառվող մի քանի կուսակցականներն էլ գիտակցում են, որ կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել, կամ էլ կոպիտ ասած՝ գցել իրենց ոտքին պաշտպանության նախարարի պաշտոնը։

Վահագն Ամիրաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular