ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունն իր մեղքի մեծ բաժինն ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ ռուսական լրատվամիջոցներում առկա տեղեկատվության, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորումից և բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։


«Նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը։ Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին՝ պետք է 10 անգամ մտածել և կշռադատել, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ թե պետք է պարզապես հեռու մնա ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի, և եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա հետևանքների համար»,- հայտարարել է Վոլոդինը։


Ստացվում է, որ Վոլոդինի շուրթերով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, իսկ ավելի կոնկրետ կառավարության ղեկավարին: ՌԴ-ն մի կողմից չի աջակցում Հայաստանին, մյուս կողմից էլ սպառնում է, որ եթե ԵՄ-ն հայտնվի հայ-ադրբեջանական սահմանին, ապա իրենք դրա համար կպատժեն Հայաստանին: Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ հենց մեր ռազմավարական դաշնակիցն է 2 ամիս շարունակ լռում այն դեպքում, երբ 120 000 քաղաքացիներ շրջափակման մեջ են, իսկ իրենք  նույնիսկ հայտարարությունների մակարդակով չեն աջակցում Հայաստանին: Իհարկե, ՀՀ իշխանությունն իր մեղքի մեծ բաժինն ունի՝ ՌԴ-ն չէր մոռանալու ՀԱՊԿ զորավարժությունների Հայաստանում անցկացնելը մերժելը, ՀԱՊԿ դիտորդներին Հայաստան  ուղարկելուն մերժելու առաջարկը և այլ հայտարարություններ, որ սեպ են խրել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Սակայն այս ամենով հանդերձ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, դրա երաշխավորը և գոնե հայտարարությունների մակարդակով պետք է աջակցեր ՀՀ-ին: Այո, Նիկոլ Փաշինյանը վաստակել է իր և թիմակիցների նկատմամբ այն վերաբերմունքը, որն ունի, բայց արցախցիները դրան չեն արժանացել՝ նույնիսկ պատերազմից հետո շնորհակալություն էին հայտնում ՌԴ-ին, մինչև հիմա էլ Ռուսաստանի հետ մեծ հույսեր են կապում, իսկ ՌԴ-ն փաստացի չի կրում նրանց առջև դրված իր պարտավորությունը:

Լինա Զուրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular