ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խազինը բացատրել է, թե ինչպես է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խափանել Ռուսաստանի դեմ վաղուց հասունացած պլանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լistaj.ru–ն գրում է, որ փետրվարյան երկրաշարժերը Թուրքիայում տապալեցին Ռուսաստանի վաղեմի ու հիմնական հակառակորդների ծրագրերը նրա հարավային սահմաններում։ Այս մասին պատմել է հայտնի տնտեսագետ Միխայիլ Խազինը։
Այդ երկրաշարժերը լուրջ ազդեցություն ունեցան համաշխարհային քաղաքականության վրա։ Խազինի խոսքով դա առաջին հերթին վերաբերում է Մեծ Բրիտանիային։ Լոնդոնը ձգտում է դառնալ գլոբալ խաղացողների ակումբի անդամ, ընդ որում միանգամից երկու ուղղությամբ։ Տնտեսագետը նշել է «նոր Յալթա» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան և, հնարավոր է Բրազիլիա) ընկնելու բրիտանացիների ցանկությունը։ Նաև Միացյալ Թագավորությունը ցանկանում է հավասարվել ԱՄՆ-ին նոր AUKUS դաշինքում:

«Բայց խնդիրն այն է, որ Լոնդոնը ռեսուրսներ չունի: Հետևաբար, Լոնդոնն իր հզոր գործակալների միջոցով խաղում է երրորդ երկրների միջոցով: Իսկ Թուրքիան Լոնդոնի խաղում առանցքային  է։ Պատկերացրեք, որ դուք պոկեր եք խաղում, և ձեր ձեռքում կա ջոկեր, և հանկարծ ինչ-որ մեկը ձեզնից խլում է այդ խաղաքարտը: Այսպիսով, ջոկերը խլել են Լոնդոնից։ Թուրքիան առաջիկա ամիսներին, իսկ գուցե ավելի երկար ժամանակ, չի միջամտի ոչ մի քաղաքական խաղի»,- ասել է Խազինը։


Բրիտանացիները պատրաստվում էին հրահրելով նոր ճգնաժամեր Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, օգտագործել Թուրքիային Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Դա առաջին հերթին, ըստ փորձագետի, վերաբերում է Հայաստանին, Սիրիային ու Իրանին։ Այնուամենայնիվ, երկրաշարժերից հետո Անկարայի բոլոր ուժերն ու ռեսուրսները կուղղվեն բնական աղետի հետևանքների վերացմանը, ինչը Թուրքիային դուրս է մղում բրիտանական «խաղաթղթերի կապոցից» և, հետևաբար, խափանում է նրա հակառուսական ծրագրերը։ 


«Բրիտանական տրամաբանությունը հետևյալն էր. «Մենք հիմա այնպիսի բան կկազմակերպենք Ռուսաստանի հարավային սահմաններում, որ նա ինքը կգա խոնարհվելու մեզ, և մենք նրա հետ կպայմանավորվենք Եվրամիության բաժանման հարցում: Բայց հիմա Ռուսաստանի հարավային սահմաններում ամեն ինչ կարգին է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը անգամ բանակցի Բրիտանիայի հետ, ապա դա կլինի ուժի դիրքերից»,–ասել է Խազինը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ տնտեսագետի, հազիվ թե ցանկանար բախում Իրանի հետ, բայց չէր կարող բացահայտորեն հակադրվել նման սցենարին։ Երկրաշարժը Էրդողանին հնարավորություն է տալիս կենտրոնանալ բացառապես ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրների վրա։ Այսպիսով Ռուսաստանի հարավային «ստորոտում» հակամարտություն հրահրողները, ինչպես նշել է Խազինը, ձախողվել են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular