Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում կրկին 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման վարչությանը (AFAD), ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գյոքսունի շրջանում տեղական ժամանակով 09:25-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է մոտ 12,3 կմ խորության վրա։