ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը կատարելագործում է նախկինների արատավոր քայլերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժողովրդավարական կարգախոսներով, թափանցիկության խոստումներով իշխանության եկած փաշինյանական վարչախումբը դեռևս մինչև հեղափոխությունը քննադատում էր Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչ թափանցիկ լինելու, մեկ անձից գնումների և այլ տարատեսակ կոռուպցիոն դրսևորումների մեջ, իսկ այժմ, ինքը տասնապատիկ ավելի կատարելագործել և չարաշահում է այդ արատավոր վարքը։

Այլևս սովորական է դարձել, որ Հայաստանի կառավարությունը ընդհուպ մինչև 60-70 հարց է քննարկում ամեն մի նիստում և բազմաթիվ դեպքերում գրեթե բոլոր հարցերը չզեկուցվող են լինում, լավագույն դեպքում հետո հայտնի է դառնում, թե ինչ որոշում է կայացվել, կամ ումից են որոշել գնումներ իրականացնել։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ չզեկուցելը, ծածկադմբոցը, մեկ աղբյուրից գնումներ կատարելը, խաբելը դարձել է այս «թափանցիկ» և «դեմոկրատիայի չեմպիոն» իշխանությունների հիմնական աշխատելաոճը։ Երեկ անգամ Երևանի ավագանու նիստում հարցերի մի մասը ներառված է եղել որպես չզեկուցվող, ինչն աննախադեպ է Երևանի ավագանու պատմության մեջ։

Ի դեպ, եթե գործադիրի դեպքում դա ինչ-որ չափով հասկանալի է, ապա ավագանու պարագայում դա առնվազն անհեթեթ է։ Հայաստանյան օրենսդրությամբ ավագանիները գործում են ոչ թե որպես գործադիր, այլ որպես օրենսդիր մարմին և պարտավոր են ապահովել առավելագույնս թափանցիկություն բոլոր հարցերում, մինչդեռ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կամ նրա ղեկավարած քաղաքապետարանը ամեն ինչ անում են ծածկադմբոց անելու, հարցերը չզեկուցելու կամ էլ սեփական շահագրգռությամբ իրենց ցանկալի որոշումները ընդունելու։

Ավագանու ընդդիմադիր անդամների գնահատմամբ՝ զեկուցվող հարցերում առանձնակի խնդրահարույց թեմաներ չկային, բայց մտավախությունն այն է, որ ի վերջո արատավոր պրակտիկա ներդնելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կսկսի այն կիրառել պարբերաբար և հատկապես խնդրահարույց հարցերի պարագայում։ 

Լիաննա Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular