ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնը գարնանը սպասում է Ուկրաինայի հարձակմանը ռուսական զորքերի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի հայտարարել է, որ ակնկալում է, որ Ուկրաինան գարնանը հարձակողական գործողություններ կիրականացնի Ռուսաստանի դեմ, հաղորդում է Reuters-ը:

«Ուկրաինան ցանկանում է ազդակ ստեղծել․․․Մենք ակնկալում ենք, որ նրանք հարձակողական գործողություններ կիրականացնեն գարնանը»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո։

Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը մարտի դաշտ է մտցնում մի շարք նոր զորքեր, սակայն «նրանցից շատերը վատ պատրաստված եւ սարքավորված են»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի դաշնակիցները երեքշաբթի քննարկել են Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հարցը, Օսթինն ասել է. «Ես այսօր ոչ մի հայտարարություն չունեմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular