ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը պատասխանատվությունից փախչելու միջոց է գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախում երեկ տարօրինակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որը լիովին բնորոշում է Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի վարքը։ Ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստում։ Արայիկ Հարությունյանը նախագիծն ուղարկել է Ազգային ժողով և դրանք առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությանն ու դրա առանձնահատկություններին։ Ի դեպ, Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից և որևէ մեկը չի չեղարկել դա որևէ հրամանագրով։

Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ նախատեսվում է փոխել սահմանադրության ընդամենը մեկ հոդվածը, պատճառն աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումներներն են, արտաքին ներքաղաքական մարտահրավերները, Արցախի ներքաղաքական իրավիճակը, ասվում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի պարզաբանման մեջ։ Թերևս նա չի նշել ամենակարևոր պատճառը. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ոչ ավել, ոչ պակաս յուրաքանչյուր օր մտածում է Արցախը թողնելու, պատասխանատվությունից հրաժարվելու և թռչելու մասին։ Եվ հենց սրան էլ միտված է այս որոշումը, պարզապես Հարությունյանը ցանկանում է ամեն ինչ անել իրավական ճանապարհով հետագայում, իր կարծիքով, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Նա փորձում է այս կերպ մեկ ուրիշի ուսերին դնել պատասխանատվությունը, իսկ ինքը առնվազն Հայաստանում, կամ, ինչն ավելի հավանական է, արտերկրում վայելել կուտակված այն ամբողջ հարստությունները, որ իր բիզնես գործունեության և պաշտոնավարման ընթացքում կուտակել է, իսկ այդ միջոցները, նշենք՝ քիչ չեն, բավական զգալի են։ Ավելին, Արցախում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայաստանում իշխանությունները չեն վստահում Արայիկ Հարությունյանին, և պատճառն Արցախում տեղի ունեցած չարաշահումներն են, գումարները մսխվել են ոչ արդարացի, և ոչ նպատակային, և այժմ լուրջ խմորումներ են հասունանում։
 
Սարգիս Ասատրյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular