ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել հստակեցնել դիրքորոշումն Ուկրանիայի հակամարտության ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպմանը կոչ է արել ՀԱՊԿ երկրներին միավորվել և հստակեցնել  իրենց քաղաքականությունը ուկրաինական հակամարտության ֆոնին։ Նրա խոսքերը մեջբերել է BelTA գործակալությունը։

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, նման բան չի լինի: Ժամանակը կգա, այն հեռու չէ, բառացիորեն վաղը, և այն կպահանջի հստակեցնել, որոշակի դիրքորոշում ընդունել,- երկուշաբթի ասել է Լուկաշենկոն։- Ես դա չեմ ասում ի վնաս ազգային շահերի և այլն, բայց մեր դաշնակցային բոլոր թերություններով հանդերձ՝ մենք պետք է հստակ սահմանենք մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։»։ Նրա խոսքով՝ միասին «միշտ էլ ավելի հեշտ է ու թեթև»։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում պետք է փոխզիջումներ գտնել՝ նշելով, որ ընդհանուր առմամբ երկրները գործում են որպես միասնական կազմակերպություն։ «Կարծում եմ, որ մենք պետք է անցնենք այս դժվարին շրջանը, և դա էլ ավելի կմիավորի մեր կազմակերպությունը այն սկզբունքների վրա, որոնք անհրաժեշտ և հնարավոր են յուրաքանչյուր պետության համար»,- ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ այսօր բավականաչափ մարտահրավերներ կան. «Մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել և ծրագրում ներառել ենք ու փորձելու ենք լուծել մեզ մոտ առկա խնդիրները, հատկապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում Ձեր փորձի մասին։ Դուք հիանալի հիշողություն ունեք: Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և, որքան հնարավոր է, միավորենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս դժվարին ժամանակներում: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շրջակայքում»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular