ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունը նոր փուլ է մտնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի համար Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունը նոր փուլ է մտնում։

Օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում մի ամբողջ շարք քննադատություններ էր հնչեցրել ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այնպես էլ Արևմուտքի դեմ։

Անդրադառնալով Վրաստան-Ադրբեջան-Հայաստան հնարավոր հարթակին՝ Զախարովան նշել էր, թե իրենք ողջունում են նման հարթակի գոյությունը, եթե դա պայմանավորված է 3 երկրների՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու ցանկությամբ, սակայն այլ հարց է, եթե դրա ետևում երևան ԱՄՆ-ի կամ Եվրամիության ականջները։

Զախարովան նաև քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Եվրամիության դիտորդների վերաբերյալ, թե դիտորդները գալիս են պարզելու, թե արդյոք Հայաստանն ու Ռուսաստանը միասին չեն պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա։

Ըստ Զախարովայի՝ Փաշինյանի այս հայտարարությունը իրականությունը լղոզելու ձախողված և խղճուկ փորձ էր։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին փաշինյանական վարչախումբը որևէ կերպ չի պատասխանել, փոխարենը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ նշել, թե Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը Միացյալ Նահանգների անփոփոխ առաջնահերթություների թվում է։

«Դա վերաբերում է ոչ միայն ամերիկյան կազմին ընդհանրապես, այլև պետքարտուղար Բլինքենին մասնավորաբար, ինչի վկայությունը նրա ուղղակի շփումները և առնչություններն են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- նշել է Պատելը։

Անդրադառնալով Մարիա Զախարովայի պնդումներին, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են խափանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների կատարումը՝ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է՝ «Ռուսաստանի կողմից ձեռնարկած ագրեսիան և այդ երկրի որդեգրած միակողմանի պահվածքն է, որ խաթարեցին Մինսկի խմբի ձևաչափում առկա մի շարք հեռանկարային ուղղություններով ձեռնարկվող ջանքերի արդյունավետությունը»։

Ըստ էության, Միացյալ Նահանգները միակողմանի կերպով ստանձնում են Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը և նրա փոխարեն Մարիա Զախարովային արձագանքելու պարտականությունը։

Այն, որ Արևմուտքը սկսել է այլ աչքով նայել Փաշինյանին՝ ընդհուպ ներելով և հանդուրժելով նրա բոլոր հակաժողովրդավարական քայլերը, այլևս կասկած չեն հարուցում։ Թերևս վերջին շրջանում նույնիսկ Փաշինյանի լոյալ իրավապաշտպաններն էին նրան քննադատում մի շարք դրվագների համար, սակայն արևմտյան կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից որևէ քննադատություն չի հնչել, ընդհակառակը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանին «փշի-փշի» անելու համար, ինչը վկայում է, որ ՌԴ-Արևմուտք հակամարտության մեջ Փաշինյանը պարզապես անցել է Արևմուտքի կողմը։

Հակոբ Սարգսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular