ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցության պատրաստակամության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց առանց որևէ նախապայմանի։ Այս մասին հայտնում է Zvezda հրատարակության Telegram ալիքը։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև քննարկումը կարող է իրականացվել միայն այն իրողության հիման վրա, որը կա ներկայումս։

«Այո, դասականներն ասում են, որ ցանկացած ռազմական գործողություն ավարտվում է բանակցություններով, և, բնականաբար, մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք նման բանակցությունների»,- ընդգծել է Վերշինինը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կկարողանան քննարկել միայն այն հարցերն ու նպատակները, որոնք ավելի վաղ հրապարակայնորեն հայտարարել էր ռուսական կողմը։

Մոսկվայի և Կիևի միջև ենթադրյալ բանակցությունների վերաբերյալ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարի տեղակալը դեռևս այլ մանրամասներ չի հայտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular