ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բուռն տեմպերով գնում է դեպի բռնապետություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բուռն տեմպերով գնում է դեպի բռնապետություն։ Երեկ Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած իրադարձությունը աննախադեպ և չլսված էր։ Ոստիկանության մի խումբ ծառայողներ բռնություններ են գործադրել, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետունի Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ, տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել Ոստիկանության բաժնից։

Հայաստանում անկախության 32 տարիների ընթացքում բռնություններ բազմաթիվ անգամներ են եղել, սակայն նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, որ փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչներն ու քարոզիչները սիրում են ներկայացնել, երբևէ չի եղել նման դեպք, որ փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրվի, այն էլ ոստիկանության բաժնում՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար։

Տարբեր վարկանիշներում անկում գրանցող փաշինյանական վարչախումբը ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին ճամարտակելուց առաջ, շատ ավելի լավ կլինի, որպեսզի մտածի, թե ինչ ուղով են տանում հանրապետությունը։ Թերևս, սակայն, որևէ կերպ զարմանալ չարժի Հայաստանը ոստիկանապետության վերածելու Փաշինյանի քայլերից, ընդհակառակը, 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է զուտ իր իշխանությունը ամրապնդելու և հանրությունից իրեն մահակներով ու ոստիկանական արգելապատնեշներով տարանջատելու ուղղությամբ։

Այս համատեքստում բնավ էլ զարմանալի չեն տարածվող տեղեկությունները, որ Փաշինյանը բռնապետական հակումներ է դրսևորում նույնիսկ սեփական թիմի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, որոնք սիրում են գլուխ գովել, թե իբր իրենց խմբակցությունում և կուսակցական մարմիններում բավականին բուռն քննարկումներ են լինում տարբեր հարցերում, պարզապես վերածվել են Նիկոլ Փաշինյանի համար կոճակ սեղմողների և առանց աչք թարթելու դակում են «գերագույն» առաջնորդի բոլոր ցանկությունները։ Փաշինյանն էլ օգտվելով այդ հանգամանքից ավելի ու ավելի է ձգում սեփական կուսակիցների, ոստիկանների և պետական մարմինների սանձերը՝ լիակատար վերահսկողություն սահմանելով։

Արթուր Մինասյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular