ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 լուռ, բայց շատ վտանգավոր հիվանդություն, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Որոնք տեղակայվում են արգանդից դուրս: Դրանք կարող են գտնվել ձվարանների վրա, հեշտոցի մեջ, միզապարկում, արգանդային խողովակների վրա կամ նույնիսկ աղիների հատվածում: Ընդհանուր ախտանիշերը՝

Անպտղություն,

Փոքր կոնքի ցավ,

Ցավ սեռական ակտի/միզելու/արտաթորանքի ժամանակ, Ոչ պարբերական կամ առատ ամսեկաններ, Արյուն մեզի մեջ:

3. Դիաբետ Եվս մեկ հիվանդություն, որը դժվար է հայտնաբերել վաղ շրջանում: Ընդհանուր ախտանիշերը՝ Հաճախ միզում, Ծարավ, Թուլություն, Ձեռքերի և ոտքերի թմրություն, Քաշի կորուստ:

4. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ Այդ հիվանդություններից են՝ արգանդի, արգանդի խողովակների, ձվարանների վարակները: Պատճառը բակտերիաներն են, որոնք հայտնվում են օրգանիզմում հեշտոցի կամ արգանդի վզիկի միջոցով: Այս հիվանդությունները կարող են առաջանալ չպաշտպանված սեռական կապից հետո: Բակտերիաները կարող են օրգանիզմում հայտնվել նաև վիրաբուժական միջամտության ճանապարհով (ծննդաբերություն, հղիության արհեստական ընդհատում, վիճում, ներարգանդային հակաբեղմնավորիչ): Ընդհանուր ախտանիշերը՝ Հաճախակի և ցավոտ միզում, Սարսուռ, Տենդ, Հոգնածություն, Արտազատումներ, Սրտխառնոց, ախորժակի բացակայություն, Ամսեկանների բացակայություն, Ցավ որովայնի ներքևի մասում, գոտկատեղի հատվածում, Արտազատումներ արյան հետ, Ցավ սեռական ակտի ժամանակ:

5. Ֆիբրոմա Սրանք բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքներ են, որոնք ոչ հազվադեպ հայտնաբերվում են 30-40 տարեկան կանանց շրջանում: Խնդիրն այն է, որ բժիշկները մինչև հիմա չեն կարողանում բացատրել՝ ինչու են առաջանում այդ ուռուցքները: Ընդհանուր ախտանիշերը՝ Անոմալ արյունահոսություն, Ցավ ամսեկանի ժամանակ, Դժվարություն միզելու ժամանակ:

6. Հաստ աղիքի քաղցկեղ Սա հաճախությամբ 4-րդ քաղցկեղն է, որով հիվանդանում են կանայք: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, բայց կանանց շրջանում ավելի արագ է զարգանում և հանգեցնում է մահացու ելքի: Ընդհանուր ախտանիշերը՝ Թուլություն, Հևոց, Հոգնածություն, Կղանքի զանգվածի բարակ տրամագիծ, Լուծ, փորկապություն, Որովայնի սպազմներ, փքվածություն, Մուգ արյուն աթոռակի մեջ:

7. Արգանդի վզիկի քաղցկեղ Այս տիպի քաղցեղը դանդաղ է զարգանում, ուստի այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում: Գրեթե միշտ այս հիվանդությանը հանգեցնում է պապիլոմա վիրուսը: Ընդհանուր ախտանիշերը՝ Անոմալ հեշտոցային արյունահոսություն, Արյունահոսություն ամսեկանների միջև, Արյունահոսություն սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից հետո, Երկարատև ամսեկաններ, Ցավ փոքր կոնքի հատվածում, Ցավ սեռական ակտի ժամանակ, Առատ արտազատումներ

8. Ձվարանների քաղցկեղ Այն կարող է առաջանալ ձվարանների էպիթելի քաղցկեղի և սեռական բջիջների չարորակ ուռուցքի պատճառով: Ընդհանուր ախտանիշերը՝ Որովայնի փքվածություն, Ցավեր փոքր կոնքի հատվածում, Հաճախ միզելու ցանկություն, Ախորժակի բացակայություն, Սրտխառնոց:

9. Կրծքագեղձի քաղցկեղ Այս չարորակ ուռուցքն ամենատարածվածն է կանանց շրջանում: Ընդհանուր ախտանիշերը՝ Կրծքի զգայնության փոփոխություն, Ուռուցք կամ կոշտացում կրծքի շրջանում, Ցավ ծծապտուկներում, Ծծապտուկների կամ կրծքի փոփոխություն, Ծծապտուկների ներս ձգվածություն:

10. Սրտի հիվանդություններ Սրտի հիվանդություններն են ամենահաճախը և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում: Ընդհանուր ախտանիշերը՝ Հոգնածություն, Դժվար շնչառություն, Սրտխառնոց, փսխում, Գլխապտույտ, Ուժեղ քրտնարտադրություն, Անհարմարություն պարանոցի, մեջքի վերևի մասում, Ցավ որովայնում:         

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular