ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա դժվար թե հաջողված փորձ է արդարացնելու ԵՄ-ի ներքաշումը տարածաշրջան․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ​​նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջողված համարել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը Արեւմուտքի կասկածները փարատելն է, այսինքն Բաքվի հավաստիացումներն արեւմտյան գործընկերներին այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ։

Զախարովայի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում։

«Մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք երբեք չենք լսել այս առնչությամբ Բաքվի մտավախությունների մասին, միեւնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական ​​վերաբերմունքի մասին։

Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձեւավորվել է տարածաշրջանում, եւ դրա հիմնաքարը ռուս զինվորականների եւ սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, եւ, բնականաբար, այն ոգին, որը դրսեւորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջեւ, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է։ Ուզում ենք հավատալ, որ Երեւանը դա հասկանում եւ հաշվի է առնում։ Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ Անդրկովկասում կայունության պահպանման միջոցների կատարելագործման հարցով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, ներառյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում համապատասխան աշխատանքները»,- ասել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular