ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբն ընդդեմ բանակի. մեղադրանք հինգ նախարարների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հեղափոխական» համակարգը մեղադրանք է առաջադրել ավելի քան 23 տարվա 5 պաշտպանության նախարարների։

Որպես մեղադրյալներ են համարվում Սերժ Սարգսյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը և Դավիթ Տոնոյանը։

Սեյրան Օհանյանին քրեական հետապնդման ենթարկելու թույլտվությունը նախօրեին տվել էր Ազգային ժողովը, ընդդիմության բոյկոտի պայմաններում թույլ էր տվել դատախազությանը հետապնդել Օհանյանին։

Երեկ էլ հայտնի է դարձել, որ մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Վիգեն Սարգսյանին։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Հասրաթյան փողոցում Պաշտպանության նախարարությանը պատկանող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում Սարգսյանն իբր դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ, 26 զինվորականների և 3 զինծառայության հետ կապ չունեցող անձանց ինքնակամ բնակարաններ տրամադրել։

Վիգեն Սարգսյանն անմիջապես արձագանքել և ֆեյսբուքյան իր էջում նողկալի է գնահատել փաշինյանական վարչախմբի գործողությունները։ «Հրապարակեք բնակարան ստացածների ցանկը, յուրաքանչյուրի մարտական ուղին և, վաստակը նշելով, նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը՝ փաստելով, որ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։

 «Այս պարագայում նաև ազդակ է երկրի պաշտպանությունը բացահայտորեն տապալած հանցագործների կողմից ՝ իմ Հայաստան վերադառնալու անցանկալիության մասին չէ։ Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»,- գրել է Վիգեն Սարգսյանը։

Ազգային ժողովի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, օրինակ, իշխանությունը Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ բեմադրելով՝ նպատակ է դրել այդ գործի շրջանակներում անհիմն թիրախավորել բանակի և բանակաշինության հիմքում կանգնած այն դեմքերին, որոնք այս իշխանության օրոք ակտիվ քաղաքական, քաղաքացիական կեցվածք են ընդունել և, անտեսելով իշխանության այլանդակ ապօրինությունները, ճնշումները, մշտապես խոսել են փաշինյանական ռեժիմի՝ զինված ուժերին հասցված վնասների մասին։

Փաստենք, որ Հայաստանի Պաշտպանության նախկին նախարարներն ամենևին էլ հրեշտակներ չեն և նրանց աշխատանքում հնարավոր է չափազանց մեծ ցանկության դեպքում գտնել ինչ-ինչ խնդիրներ և դրանց կապակցությամբ քրեական գործեր հարուցել, սակայն այն եռանդը, որով փաշինյանական վարչախումբը հատկապես հետապնդում է թե՛ նախկին Պաշտպանության նախարարներին, և թե՛ անվանի զինվորականներին, վկայում է միայն մեկ հանգամանքի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է Հայկական բանակը վարկաբեկելու, այն, որպես կոռումպացված հիմնարկ ներկայացնելու ուղղությամբ։

Արմեն Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular