ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ Անկարան շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Երխովն ասել է նաեւ, որ իրենց ցուցակն աճում է։

«Նրանց նոմենկլատուրան ընդլայնման միտում ունի։ Եզրակացություններ արեք ինքներդ»,- ասաց դեսպանը։

Ավելի վաղ Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում միջուկային պատերազմը։ Նա նշել էր, որ արեւմտյան երկրները «տարբեր մանիպուլյացիաներով փորձում են տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանի Դաշնությունը սպառնում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում»։ Դեսպանի խոսքով՝ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն ակտիվորեն փորձում են օրակարգ մտցնել «միջուկային հռետորաբանությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular