ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Եվրախորհրդարանի զեկույց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ընդունվել հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են հարևան Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Այս մասին, «Լուրերի» փոխանցմամբ, նշված է Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ընդգծելով, որ ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ երկար տարիների հակամարտության հետ՝ զեկույցը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Երկու երկրների կառավարություններին կոչ է արվում աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի վրա, իսկ ԵՄ-ին՝ մշտապես մասնակցել և հանդես գալ որպես միջնորդ՝ արդյունավետորեն նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանվածների օպերատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ զեկույցում գոհունակություն են հայտնում 2021 թ. մարտին ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու և դրա իրականացման Հայաստանի հանձնառության կապակցությամբ։

Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատում նաև Հայաստանում վերջին տարիներին ձեռնարկված նշանակալի բարեփոխումները և մանրակրկիտ ժողովրդավարացման գործընթացը, որոնց շնորհիվ «երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարը»:

Բացի այդ, զեկույցում բարձր է գնահատվում Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ և կառավարությանը կոչ է արվում շարունակել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին և մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են նաև լրատվամիջոցների ազատության ոլորտում բարելավումները: Միևնույն ժամանակ, եվրապատգամավորները նշել են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է և մտահոգություն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության և ֆիզիկական բռնության դեպքերով:

«Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ որևէ միջոց չպետք է հանգեցնի լրագրողների սահմանափակումների կամ խոսքի ազատության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զեկուցող Անդրեյ Կովաչևը հայտարարել է. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և Հայաստան-ԵՄ համագործակցությանը մի շարք կարևոր ոլորտներում։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունը, որը գրեթե երկու ամիս արգելափակված է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular