ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում եւ գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է». Սեյրան Օհանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

aravot.am-ը գրում է.

Մենք ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցինք իր կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ֆոտոսեսիաներից, որոնք այդքան քննադատվում են:

Մեր դիտարկմանը, որ հատկապես Զատկի տոնի ֆոտոշարքը հրապարակելուց հետո քննադատում էին, որ Դուք, լինելով զինվորական, դրան մասնակցում եք, այն էլ` սահմանային լարված օրերին` Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գեղեցիկ լինելը, գեղեցկությունը չի կարելի համեմատել շքեղության հետ: Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում եւ գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է»:

Նա ասաց, որ լինելով զինվորական, միեւնույն ժամանակ, քաղաքացիական անձնավորություն է եղել. «8.5 տարիների ընթացքում ես եղել եմ ՊՆ նախարար` որպես քաղաքացիական անձնավորություն եւ մասնակցել եմ բոլոր այն գործընթացներին, որ տեղի են ունենում ՀՀ-ում: Գիտեք, որ մի քանի անգամ ես եղել եմ, օրինակ, Ջրօրհնության ժամանակ` որպես խաչքավոր:

Կարծում եմ, դա անհրաժեշտություն է, որովհետեւ իմ ղեկավարման տարիներին է, որ Վեհափառի հետ համագործակցությամբ մենք կարողացել ենք հոգեւոր ծառայությունն ավելի բարձր հիմքերի վրա դնել, որովհետեւ հոգեւոր ծառայողներն այն ծառայողներն են, որոնք գոնե զինծառայողների միջանձնային հարաբերություններում անհանդուրժողականության հատկանիշները կարողանում են հանել, որոնք կոնֆլիկտների հիմնական պատճառ են հանդիսանում»:

Հարցին` Դուք Սերժ Սարգսյանի հետ քննարկե՞լ եք Ձեր ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը` նա պատասխանեց. «Ոչ, ես պաշտոնից դուրս գալուց հետո այդ որոշումն ինքնուրույն եմ ընդունել եւ գտնում եմ, որ դա իմ իրավունքն է»: Նա ասաց, որ իր թերություններից մեկը, որի համար իրեն քննադատում են, այն է, թե ինչու շուտ դուրս չի եկել համակարգից.

«Հասկացեք ինձ, ՊՆ նախարար լինելը տարբերվում է այլ նախարարներից, որովհետեւ դու հիմնականում ծառայում ես հայրենիքիդ եւ շատ դժվար է հրաժարվել ծառայությունից, մանավանդ, որ 2014, 15, 16 թվականները բավականին լարված տարիներ էին եւ մենք պայքար էինք մղում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ: Ես մտավախություն ունեի, որ այդ ամենը վախի անվան տակ կարող է մեր ժողովուրդն ընդունել»:  

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/17/856744/ 

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular