ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչպես Հայաստանից մի ձեռներեց Ուֆայում խորովածի տուն բացեց և հանրաճանաչ դարձրեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Proural.info-ն գրում է, որ կարծես մի փոքրիկ կրպակ լինի այն, ինչը գրեթե 5 տարի առաջ բացել է հայաստանցի 32-ամյա գործարար Արամ Կլեչյանը եղբոր ու մոր հետ միասին: Բայց այդտեղ ամեն օր գնորդների հսկայական հերթեր է լինում, և նրանք հասցնում են մեկ հերթափոխի ընթացքում վաճառել մինչև հարյուրը կիլոգրամ խորոված միս: Որոշեցինք զրուցել գործարարի հետ և պարզել, թե որն է նրա հիմնադրման գաղտնիքը և ինչպես է նա կարողացել շահել քաղաքաբնակների վստահությունը։


Արամը սննդի սպասարկման իր բիզնեսը սկսել է մոտ 10 տարի առաջ։ Գործարարը վերջին կետը բացել է 2018 թվականին: Ավելի վաղ աշխատել է Չեռնիկովկայում, բայց անընդհատ ցանկացել է տեղափոխվել կենտրոն, և երբ հարմար տեղ է գտնվել նա երկար-բարակ չի մտածել։ Ինչպես խոստովանում է Արամը, նախկին սեփականատերերից հետո որոշ ժամանակ ինքը ստիպված է եղել կրկին հաճախորդներ ձեռք բերել։


«Մենք համբերություն ունեցանք, շատ ուժ ու նյարդեր ծախսեցինք, բայց ի վերջո մոտ մեկ տարվա ընթացքում, հաջողվեց հետ վերադարձնել բոլոր նախկին հաճախորդներին,  ջանքերն ապարդյուն չանցան։ Կարծում եմ, որ մենք կարողացանք հասնել մեր նպատակներին, մեզ մոտ ուսանողներ են գալիս, անգամ թանկարժեք մեքենաներով որոշ գործարարներ են գալիս։ Մենք ստացանք հենց այն արդյունքը, ինչը ցանկանում էինք։ Եկամուտը բավարար է նորմալ կյանքի համար»,- պատմել է հաստատության սեփականատերը: 


Խնդիրներից էր նաև գտնել մատակարարներ, ովքեր հետ չեն մնա հաստատության հսկայական շրջանառությունից։ Սկզբում տղաները փորձեցին աշխատել տեղի ֆերմերների հետ, բայց պարզվեց, որ նրանք չեն հասցնում խորովածի միս մատակարարել, սկսեցին հուսալի մատակարար փնտրել և ի վերջո գտան դաշնային խոշոր ընկերություն:


«Միս ընտրելիս աշխատել ենք տարբեր մատակարարների հետ, գյուղականները սովորաբար մեր ծավալներին չեն դիմանում։ Երբեմն մենք օրական 100 կգ շիշ քյաբաբ ենք պատրաստում։ Վերջերս մենք աշխատում ենք Miratorg-ի հետ, նրանց հետ ամենահարմար է շփվել, և մեզ միշտ հաջողվում է ժամանակին կատարել պատվերները։ Ավելին, սառեցված միս չենք ընդունում, միայն պաղեցված միս ենք վերցնում»,- ասել է Արամը։


Ռեստորանի խոհարարները անընդհատ նոր համեր են փորձարկում: Գրեթե բոլոր համեմունքները Արամը գնում է հայրենիքից, Ուֆայից միայն աղն ու պղպեղն է։ Ամենակարևորը պարզ բանաձևի հետևելն է: Ըստ հաստատության սեփականատիրոջ հաճախորդների 80%-ին պետք է դուր գա ձեր ճաշատեսակները, և այդ դեպքում բիզնեսն անպայման վերև կգնա։


«Մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում նոր ճաշակի մշակմանը, ինքներս ենք փորձել, և ի վերջո հանգել ենք լավագույն լուծմանը,- կիսվել է ձեռներեցը, - ամենակարևորը հոգի դնելն է  գործի մեջ, դա է մեր հիմնարկի ողջ «գաղտնիքը», իհարկե առօրյա ու տքնաջան աշխատանքը, մսի հետ աշխատելն ամենևին էլ հեշտ չէ»։
Խոսելով հետագա զարգացման ծրագրերի մասին Արամը նշել է, որ մինչև քաղաքի տարեդարձը իշխանությունները նախատեսում են փողոցի ամբողջական վերակառուցում, ինչի կապակցությամբ կետի սեփականատերը ցանկանում է մի փոքր ընդլայնել հիմնարկության ձևաչափը։


«Նախկինում մենք այստեղ «բացօդյա հատված» ունեինք, ուզում ենք վերադառնալ այդ գաղափարին, եթե վարչակազմը թույլ տա։ Առայժմ նրաց հետ չի հաջողվել համաձայնության գալ, բայց հուսով եմ, որ ապագայում նրանք մեզ մի փոքր զիջման կգնան։ Իսկ ընդհանրապես քաղաքային իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենք, ստուգումների ժամանակ մեզ միշտ բացատրում են ամեն ինչ, ինչը բարելավել, ինչ-որ խորհուրդներով օգնում են, իսկ մենք ուշադիր լսում ենք»,- ասել է Արամը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular