ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում անվանել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետաձգման գինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Լաչինի միջանցքի ապաշրջափակման արդյունավետ քայլերը Ռուսաստանը պետք է հենց հիմա ձեռնարկի, այլապես ուշ կլինի, և Արցախը (Լեռնային Ղարաբաղը) կկորցնի հայերին: Այդ մասին  կլոր սեղանի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ 
«Եթե Ռուսաստանը հիմա ինչ-որ բան չանի Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ, ապա վերադառնալու տեղ չի լինի»,- ասել է Իսկանդարյանը։
Ինչպես պարզաբանել է հայ քաղաքագետը, անիմաստ է հուսալ, որ Հայաստանը սպասի մինչև Ռուսաստանը «հարցերը լուծի» Ուկրաինայի հետ։ Հայաստանը կարող է պարզապես չհասնել այդ պահին, ընդգծել է նա։ «Երկրորդ հերթին այդ ամենը շուտ չի ավարտվի, երրորդ հերթին այն զգացողությունը, որ ավարտվելուց հետո ամեն ինչ կփոխվի, ինչ-որ մեկը թուրը ձեռքին կցատկի սայլի վրա ու կվազի Լաչինի միջանցքը հետ վերցնելու՝ կասկածում եմ»,- հավելել է փորձագետը։


Նրա խոսքով, եթե հենց հիմա կոնկրետ ինչ-որ բան չարվի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար զուգահեռ նրան, ինչ ջանքեր թափվում են հիմա այլ տեղ՝ վատ կլինի։ «Հետխորհրդային տարածքում ամենուր, ամեն ինչում վատ է լինելու»,- եզրափակել է Իսկանդարյանը նշելով, որ ընդ որում կարող է շատ ավելի վատ լինել, քան հիմա է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular