ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունը նոր սադրանքներ է փորձում իրականացնել Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի իշխանությունը նոր սադրանքներ է փորձում իրականացնել Հայաստանի դեմ։

Ալիևյան վարչախմբի կողմից վերահսկվող «Haqqin.az» պարբերականը հրապարակել է՝ «Հայաստանն ու Իրանը հարձակում են նախապատրաստում Լաչինի և Կուբաթլուի վրա» հոդվածը՝ վկայակոչելով, իբր սպասվող ագրեսիայի մասին օպերատիվ տեղեկատվությանը։

Նշում է, թե Հայաստանի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 30 զինծառայողներից բաղկացած դիվերսիոն խմբի մասնակցությամբ ինչ-որ սադրանք են նախապատրաստում։

Ըստ ադրբեջանցիների՝ խմբի ղեկավարը ԻՀՊԿ գեներալ է, ում անունը հայտնի է Ադրբեջանի կառավարությանը, և այդ դիվերսիոն խումբը նախպատեսում է երկու հարձակումներ իրականացնել Լաչինի և Կուբաթլուի շրջանների ուղղությամբ։ Թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը, և թե՛ ԱԱԾ տնօրենի խորհրդականը ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները բացարձակ սուտ և իրականությանը չհամապատասխանող են որակել։

Խնդիրն իրականում այն է, որ Հայաստանին և Իրանին փորձելով ներքաշել նման կեղտոտ խաղի մեջ՝ Ադրբեջանն ինքն է սադրանք նախապատրաստում և միջազգային հանրության և Արևմուտքի հետ խնդիրներ ունեցող Իրանին ներքաշելով նման սադրանքի մեջ՝ փորձում է միջազգային ասպարեզում ապահովագրել իրեն՝ սեփական սադրանքների համար ողջ մեղքը բարդելով Հայաստանի և Իրանի վրա։

Հատկապես այս պայմաններում, երբ Թուրքիայում երկրաշարժ է և օբյեկտիվորեն թուրքական կողմը գտնվում է աշխարհի «կարեկցանքի» տակ, Ադրբեջանն այսպիսի սադրանքներով , կամ սադրանքների նախապատրաստումներով փորձում է լուծել իր համար կարևորագույն խնդիրներից մեկը՝ հատկապես շեշտելով Լաչինի միջանցքի մասին, որն արդեն երկու ամսից ավելի շրջափակված է նույն ադրբեջանցիների կողմից։

Հայաստանի իշխանությունները հերքումներից բացի պարտավոր են նաև զգալի սպառազինություն և մարտական ուժ կենտրոնացնել տվյալ՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում, հնարավոր սադրանքները կանխելու, նոր տարածքային կորուստներից խուսափելու համար։

Մերի Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular