ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմախոսների հետապնդումները՝ ցածրորակ թատրոնի ելևէջներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ընդդիմադիր Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրից» մասնակցած բոլոր 68 պատգամավորները կողմ են քվեարկել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

Այսօր, գրեթե նույն կազմով, ՔՊ պատգամավորները մասնակցել են մեկ այլ պատգամավորի՝ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը և նրան ևս զրկել անձեռնմխելիությունից։

Ընդդիմադիր խմբակցությունները ընդհանրապես հրաժարվել են մասնակցել այդ թատրոնին և փաշինյանականներին թողել էին իրենց «հպարտ» մենության մեջ, ուստի և հանրության ծաղրուծանակին չարժանանալու համար իշխանությունը ստիպված եղավ քննարկումների զգալի մասը փակ անցկացնել՝ վկայաբերելով, իբր պետական գաղտնիքի հանգամանքը։

Ըստ էության, ակնհայտ էր, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են իրենց ընդդիմախոսներին բռնաճնշելու, նրանց դեմ քրեական գործեր կարելու համար։

Ամենևին չցանկանալով հերքել, որ ո՛չ Սեյրան Օհանյանի և ո՛չ էլ Արմեն Չարչյանի մեղավորությունը, կամ էլ հաստատել նրանց անմեղությունը, փաստենք, որ իրականում ընդդիմադիր պատգամավորների դեմ քրեական գործեր են հարուցվում և նրանց հետապնդումների են ենթարկում բացառապես մեկ պատճառով, որ նրանք ընդդիմադիր են, այլապես գործող իշխանությունները 2018 թվականի «հեղափոխությունից» հետո 5 տարի ժամանակ ունեին բոլոր նախկիններին պատժելու իրենց արած հանցագործությունների համար։

Մինչ օրս որևէ այսպես «նախկին», որևէ հանցագործության համար չի պատժվել, ինչը վկայում է, որ կա՛մ փաշինյանական իշխանությունը չունի համապատասխան հմտություններ, կամք և նորմալ մասնագետներ, իրական քրեական գործեր բացահայտելու, կատարված ապօրինությունները վեր հանելու և հանրությանը ներկայացնելու համար, կամ էլ շատ դեպքերում գործարքի են գնացել նույն նախկինների հետ, իսկ քրեական գործերը հարուցվում են ըստ նպատակահարմարության, տվյալ պահի թելադրանքով։

Ամեն դեպքում, փաստն այն է, որ նույնիսկ այս՝ Սեյրան Օհանյանի և Չարչյանի դեմ հարուցված քրեական գործերում փաշինյանական վարչախումբը ձախողվելու է։

Սարգիս Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular