ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հայտարարությունները աշխարհաքաղաքական աղետ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է արել։

Փաշինյանը, նախ քննադատել է ՀԱՊԿ-ին, նշել, թե ի տարբերություն ՀԱՊԿ-ի` Եվրամիությունը հստակ արձանագրել է , թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։ «Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան, մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել, մյուս կողմից Եվրամիության առաքելության գործողուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրագայում քառակողմ հանդիպման արդյունքում, Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Փաշինյանը։

Րոպեներ անց, նա Հայաստանում Եվրամիության դիտորդների՝ Հայաստանում տեղակայվելու հարցի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ դիտարկում էլ է արել։ Ըստ Փաշինյանի՝ մինչև ԵՄ դիտորդների Հայաստան ժամանելու որոշումը Ադրբեջանը արևմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ։

Բաքուն, ըստ Փաշինյանի, արդարանում էր, թե ագրեսիվ գործողություններով փորձում է իրեն ապահովագրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Արևմտյան իրենց գործընկերները սկսել են իրենց խեթ նայել, թե դուք փաստորեն իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև մեծ կուտակումներ կան ռուսական և հայկական զորքերի, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա։ «Խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներն են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն»,- նշել է Փաշինյանը և հավելել, թե Եվրամիության դիտորդներն իրականում գալիս են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դիտարկելու, այլ նաև վերահսկելու ռուսական զորքերի տեղաշարժերը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է։ «Փաստորեն ԵՄ դիտորդները գալիս են ոչ թե մեր անվտանգությունը ապահովելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար»,- ընդգծում է Արմեն Աշոտյանը։

Տարօրինակ մի հայտարարություն էլ նախօրեին Երևանում արել է Խորվաթիայի արտգործնախարարը, նշելով թե ՝«ԵՄ առաքելությունը ստատուս քվոն որևէ կերպ չի երաշխավորելու», ինչը վկայում է, որ եվրոպացի դիտորդներն իրականում բոլորովին այլ նպատակով են գալիս Հայաստան, ինչն էլ ուղղակի կերպով խորհրդարանում խոստովանել է Նիկոլ Փաշինյանը»։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular