Ռուսաստանն այնպես կանի, որ Ուկրաինայի տարածքից երբեք սպառնալիք չլինի․ ՌԴ մշտական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն այնպես կանի, որ Ուկրաինայի տարածքից երբեք սպառնալիք չլինի, եւ նացիզմի հերոսացումը կդադարի այնտեղ, դա հիմք կդառնա ապագա պայմանավորվածությունների համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի՝ ռուսական նախաձեռնությամբ հրավիրված նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այնպես կանենք, որ ապագայում Ուկրաինայի տարածքից երբեք սպառնալիք չլինի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ նրա դաշնակիցների, ո՛չ ռուսական մշակույթի, ո՛չ ռուսաց լեզվի համար։ Այլեւս երբեք այնտեղ չեն հերոսացնի Հիտլերի հանցակիցներին, որոնք սպանել են հարյուր հազարավոր հրեաների, ռուսների, լեհերի եւ ուկրաինացիների»,- ընդգծել է Նեբենզյան,- Եվ դա պետք է հիմք լինի պայմանավորվածությունների համար»։