ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել ֆինանսների նախարարն ու փոխնախարարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակելով ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարարգրերը՝ այսօր կանդրադառնանք ֆինանսների նախարարության ղեկավար կազմին:

Դիցուք՝ նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարարգրել է այգետնակ, երկու հատ TOYOTA և մեկ HONDA  մակնիշի ավտոմեքենաներ, 1,050,000.00 դոլարի բաժնային արժեթուղթ, 35,380,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է  47,192.16 դոլար և 3,698,603.55 դրամ: Պաշտոնյան կանխիկ հայտարարարգրել է 8,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1,196,397.55 ԱՄՆ դոլար և 5,044,955.00 ՀՀ դրամ:

Էդուարդ Պողոսյանը դեռևս հայտարարագիր չի ներկայացրել, նույնը պետք է ասել նաև Վահան Սիրունյանի մասին:

Փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, բնակարան բազմաբնակարան շենքում: Որպես տրանսպորտային միջոց փոխնախարարը հայտարարագրել է 2019-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ նույն մակնիշի, փոխնախարարը ձեռք է բերել 2021-ին: Պաշտոնյայի բանկային ավանդները կազմել են 47,939.00 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը՝  684,708.00 դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է կանխիկ 2,000.00 եվրո և  31,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,720,434.00 դրամ:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարագրել է բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում: Վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է  5,890,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտներն իրենց հերթին կազմել են 13,000,000.00 դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular