Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9057-ի, վիրավորներինը՝ 52,979-ի։
Ավելի վաղ հաղորդվում էր 8574 զոհի մասին։
«Այս պահին զոհերի թիվը 9057 է, վիրավորներինը՝ 52979»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Հաթայ նահանգում։