ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիային ամեն ինչ, Սիրիային՝ միայն սնունդ. Փաշինյանի օգնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը օգնություն է ցուցաբերում երկրաշարժից տուժած երկու երկրներին՝ Թուրքիային և Սիրիային։

Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ալ Ասադի հետ, զորակցություն և ցավակցություն է հայտնել բազմաթիվ զոհերի կապակցությումբ։ Թուրքիայի նախագահի հետ զրույցում Փաշինյանն ասել է, թե «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը, Ասադի հետ զրույցում նշել է, թե Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ առաջին հերթին սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն ուղարկելով։

Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ հայ փրկարարների խումբը և տեխնիկան ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու փլատակների հեռացման աշխատանքներին և փրկարարական գործողություններին։

Անշուշտ, Փաշինյանի այս որոշումը լուրջ ցնցումներ է առաջացրել հայ հանրության մեջ, շատերը մեղադրում են թշնամական երկրին օգնություն ցուցաբերելու մեջ։ Բացառապես պրագմատիկ քաղաքականության առումով եթե նայենք, Թուրքիա և Սիրիա օգնություն ուղարկելու որոշումը, իհարկե, արդարացված է և անհրաժեշտ, հատկապես, որ Էրդողանն ինքն է շնորհակալություն հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից։

Տարօրինակն այս ամենում օգնության ծավալներն են երկու երկրներին, եթե Սիրիային միայն սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն է ուղարկվում, ապա Թուրքիային ուղարկված օգնությունն ամբողջ ծավալով է՝ փրկարարներ, տեխնիկա, անհրաժեշտ սարքավորումներ։

Ավանդաբար Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Սիրիային ավելի պակաս օգնություն ուղարկելու հանգամանքը լուրջ տարակուսանք է առաջացնում, առավել ևս, որ ավերիչ երկրաշարժից հետո տասնյակ պետություններ են օգնություն ուղարկել Թուրքիա, մինչդեռ Սիրիան շատ ավելի ծանր իրավիճակում է գտնվում, իսկ այնտեղ բավարար չափով օգնություն չի հասնում, ուստի և Փաշինյանը կարող էր առնվազն հավասարաչափ օգնություն ուղարկել երկու երկրներին։

Ինչևէ, բարեկամ և թշնամի երկրների միջև հակառակ տարբերություն դնելու Նիկոլ Փաշինյանի այս քայլը լուրջ խմորումների և խնդիրների կարող է հանգեցնել։

Լուիզա Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular