ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը պայքարը տապալում է մանրուքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մալաթիա» տոնավաճառը  վերաբացվեց:  

Բանն այն է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքից հետո սկսել է ստուգումներ անցկացնել բոլոր խոշոր առևտրի կետրոններում և խնդիրը լուծելու համար ընտրում են  կասեցման տարբերակը:

Օրենսդրությունը կասեցման և թերությունները վերացնելու հնարվորություն է տալիս տեսչական մարմնին: Եթե ստուգայցի ժամանակ պարզվում է, որ վտանգի աղբյուրը մեծ է, ապա կասեցնում են և թերությունները վերացնելու ժամանակ են տալիս, չկատարելու դեպքում չի վերաբացվում: Իսկ եթե թերություններն ունենում են տեխնիկական բնույթ այսինքն՝ մարդկային կյանքին սպառնացող վտանգ չկա, թերությունները վերացնելու ժամկետ են տալիս, բայց չեն կասեցնում:  

Որպես ոսկե միջին որդեգրվել էր քաղաքականություն, ըստ որի՝ թերությունները վերացնելու ժամկետ էր տրամադրվում, ապա գնում էին ստուգայցի, սակայն Սուրմալուի դեպքում դա չէր արվել առնվազն մեկ տարի՝ պատճառաբանելով, որ այդքան մարդկային ռեսուրս առկա չէ: Սա մի կողմ, իսկ օրենսդրական այս դիտարկումներն ինչպես կարող էր օգտագործել ընդդիմությունը, ինչ չարեց, հավանաբար, սեփական պատճառներից ելնելով: 


Որևէ մեկի համար գաղտնիք չէ և առևտրականները դա չէին թաքցնում, որ այս իշխանությանը քվե տված 680 000 քաղաքացիներից թվում էին  հենց այդ շուկայի աշխատակիցներից շատերը: Պատճառները տարբեր են: Ի՞նչ կարող էր անել այստեղ ընդդիմությունը, բնականաբար, օգտագործելով օրենսդրական այս նկատառումները:

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամներն ակտիվորեն աշխատում էին նաև Սերժ Սարգսյանի և մյուս գործիչների ընտարզանգվածի հետ և օրինակը ցույց է տալիս, որ հաջողեցին: Այս դեպքն ընդդիմությունն առնվազն պետք է առիթն օգտագործեր նրանց կողքին լինելու և աջակցելու համար:

Գնային տոնավաճառ, խոսեին, լավ ապագայի հույս տային և այլն: Բայց ինչ արեց ընդդիմությունը: Նստեցին իրենց համար բազմոցներին և ասացին՝ «Այո, լավ են անում, ձեզ քիչ է: Ապագան է եկել» և այլ արտահայտություններ:

Նրանք հասարակության կոնկրետ շերտի հետ աշխատանքում թերացան, իսկ ի՞նչ արեց  իր ընտրազանգվածի ունակությունները հստակ գնահատող իշխանությունը՝ խոսեց, ասաց ձեր իսկ անվտանգության համար, հիմա դուք էլ ապահով կլինեք, մենք էլ՝ ձեզ համար հանգիստ կլինենք և փաստացի կարգավորվեց այս ընտրազանգվածի հետ իր խնդիրները: Ընդդիմությունը պայքարը տապալում է մանրուքներում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular