ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին ու նրա աներձագի որդին. Shamshyan.com

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Աբովյան քաղաքում սիրիահայ, 30-ամյա Նժդեհ Բերբերյանին ազատությունից ապօրինաբար զրկելու և սպանության սպառնալիքի տակ առևանգելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ա. Օսկանյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տղան է, իսկ Հ. Սերադարյանը՝ Վ. Օսկանյանի աներձագի տղան։

Վերջիններս ոստիկանության Մաշտոցի բաժին ինքնակամ են ներկայացել, որից հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular