ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզչական միֆի վախճանը. Սյունիքում քաղցկեղածին իրավիճակը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է. Past.am

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Past.am-ը գրում է.

Հայաստանում ամեն 100 հազար բնակչի հաշվարկով քաղցկեղի դեպքերն ամենաքիչը գրանցվել են Սյունիքում։ Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդ ունի քաղցկեղ։ 

Ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։

Հիվանդացության աճի միտում կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

«Հետքի» փոխանցմամբ, քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ամենաքիչը՝ Սյունիքում։ 2021թ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4628 դեպք (ինչը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 հազար բնակչի հաշվով` 1391.2 դեպք)։ 

Քաղցկեղի տարածվածությամբ Լոռու մարզին հաջորդում է Երևանը, ապա՝ Շիրակը և Կոտայքը։
Այս թվերն, իհարկե, ցավալի են, արտացոլում են ամենածանր հիվանդությունների խմբի՝ Հայաստանում լայն տարածումը և առկա մարտահրավերները։ Սակայն միաժամանակ դրանք նաև վկայում են փլուզում են Հայաստանում վերջին տարիներին տարածված քարոզչական մի շարք միֆեր։

Շարունակությունն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular